Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա

Ինչպես հայտնի է, Վրաստանում աշնանը նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօրվա իշխանության ընդդիմախոսներն են մի քանի քաղաքական ուժեր, որոնք, սակայն չունեն միասնական կենտրոն:

Ռազմավարական տեսանկյունից, առաջին տպավորությամբ, իշխանության և ընդդիմադիրների միջև չկան տարաձայնություններ: Նրանց բոլորի նպատակն է՝ տեսնել Վրաստանը ԵՄ անդամ երկիր:

Սակայն մարտավարական դետալների առումով նրանց միջև առկա են մեծ տարաձայնություններ: Բանն այն, որ ուկրաինական պատերազմից  հետո, Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկացան, որ դեպի ԵՄ ուղին հղի է մեծ վտանգներով: Մոսկվան արդեն չի թաքցնուն, որ չի հանդուրժելու իր սահմանների մոտ երկրներին դառնալ «թշնամական ճամբարի»   երկրներ: Մանավանդ, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հեոտ, Մոսկվան հայտարարում է, որ մյուս երկրների այդ ուղով ընթանալն իր կողմից դիտարկվելու, է որպես «թշնամական քայլ»:

Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկացել են, որ իրենց նույնպես կարող է սպառնալ զարգացման ուկրաինացման մոդելը՝ դրանից բխող հետևանքներով: Ահա թե ինչու նրանք փորձում են իրենց արտաքին քաղաքականությունը դարձնել ավելի բալանսավորված այլ կենտրոնների հետ:

Բացի այդ, կյանքը ցույց տվեց, որ վրացական տնտեսության մեջ հիմնական ներդրումները գալիս են ոչ թե ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից, այլ Թուրքիայից և ԵԱՏՄ երկրներից, և առաջին հերթին՝ Ռուսաստանից:

Բացի այդ, վրացական ներդրումային դաշտում մեծ դեր է ստանձնել նաև Չինաստանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը, Իվանիշվիլու թիմը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ինչը, բնականաբար դուր չի գալիս ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

Ավելին, վերջիններիս համար, Վրաստանը դիտարկվում է, ավելի շատ որպես «գործիք Ռուսաստանի դեմ», քան՝ իրենց համար շուկա կամ դեմոկրատական տարածք: Մեր տարածաշրջանը անչափ հեռու է իրենցից, որպեսզի նրանք այս երկրները դիտարկեն որպես լիարժեք գործնկեր երկրներ:

Բնականաբար, այսօրվա Վրաստանի իշխանությունները չեն ուզում կատարել այդ գործիքի դեր: Արևմուտքն էլ ցանկանում է ճնշման միջոց ունենալ Իվանիշվիլու թիմի վրա: Իսկ եթե հնարավոր լինի, նույնիսկ իշխանափոխություն իրականացնել, մանավանդ, որ հերթական ընտրությունները կայանալու են այս տարվա աշնանը: Իշխանությունն էլ, իր հերթին, ցանկանում է չեզոքացնել այդ վտանգը և  երկրորդ գարունն անընդմեջ փորձում են օրենք ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին, ինչը բողոքի ցույցեր է  առաջացնում  երկրում, և Արևմուտքից քննադատության տեղիք տալիս:

Այս գարնանը Վրաստանի կառավարությունը, նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ, ընդունեց օտարերկրյա գործակալների մասին արդեն հայտնի օրենքը: Իշխող կուսակցության կողմից առաջ քաշված փաստաթղթի համաձայն, Վրաստանում «օտար ուժերի շահերը» հետապնդող կազմակերպությունները՝ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն պետական ​​ռեգիստրում և ամեն տարի ներկայացնեն ընկերության բոլոր եկամուտները արտացոլող հայտարարագրեր:
«Օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվելուց հրաժարվելու համար նախատեսվում է 9,5 հազար դոլարի տուգանք կիրառել: Գրանցամատյանը պետք է ներառի այն կազմակերպությունները, որոնց եկամտի 20% և ավելին ստացվում է օտարերկրյա աղբյուրներից:  Նախաձեռնության նպատակն է ավելի թափանցիկ դարձնել որոշ կազմակերպությունների, այդ թվում՝ հանրային կարծիքի վրա ազդող լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորումը:
Դեռ  2023 թվականի սկզբին խորհրդարանական մեծամասնությունից «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քննարկման առաջարկեց օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Իշխանություններն ընդգծում էին, որ նոր օրենքով հետապնդվող միակ նպատակը հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի կարգավորումն է: Բայց երկրում հանրահավաքների ալիք սկսվեց: Հասարակության մեջ բողոքի տրամադրությունների ֆոնին կազմվեց օրենքի երկու տարբերակ՝ փափուկ «վրացական» և ավելի խիստ «ամերիկյան», որը պարզապես ԱՄՆ-ում գործող FARA օրենքի թարգմանությունն էր: Խորհրդարանը հույս ուներ, որ կկարողանան «չարյաց փոքրագույնը ընտրել»՝ ցույց տալով օրենքի «վրացական» տարբերակի ազատականությունը, սակայն բողոքողները չհանդարտվեցին: 
Արդյունքում՝ 2023 թվականի մարտի 10-ին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ տապալվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ 58 պատգամավոր ձեռնպահ մնաց քվեարկությունից, մեկը՝ կողմ, 35-ը՝ դեմ։ Օրինագիծը հետ կանչվեց և մոռացվեց մինչև 2024 թվականի գարուն։
Եվ ահա, այս օրերին իշխանությունը երկրորդ անգամ փորձում է կյանքի կոչել այդ օրենքը, որպեսզի գալիք ընտրություններին թուլացնի իրենց հակառակորդների ֆինանսական հիմքը:

Օրինագծի հակառակորդ է նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խոստանում է վետո դնել դրա վրա և դրանում տեսնում է Վրաստանի եվրոպական ճանապարհի սաբոտաժը: Ըստ Զուրաբիշվիլու՝ իշխող կուսակցությունը հետապնդում է ռուսամետ շահեր, ինչի պատճառով նախագահը նույնիսկ «Վրացական երազանքն» է անվանում «Ռուսական երազանք»։ Արևմուտքը նաև նշում է, որ նախաձեռնությունը բացասական հետևանքներ կունենա Վրաստանի համար՝ դեպի ԵՄ ճանապարհին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ օրենքը կխանգարի «անկախ լրատվամիջոցներին» Վրաստանի քաղաքացիներին բարձրորակ տեղեկատվություն տրամադրել։

Իսկ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը գործողություն է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման դեմ։

Սակայն այս գնահատականները չեն կանգնեցնելու ներկայիս գործող իշխանություններին, քանի որ գիտեն, որ եթե այս հարցում զիջեն, ապա կարող են տապալվել գալիք ընտրություններին:

                         Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա

Եթե Իվանիշվիլու թիմը հետ քաշվի, կամ տապալվի, ապա դա խիստ բացասական կարող է ազդել նաև Հայաստանի վրա: Փաշինյանական իշխանությունը դրանից կարող է ավելի շահել, իսկ Հայաստանի «թրքացման» գործնթացը կարող է է՛լ ավելի խորանալ: Իսկ այս ամենը կարող է վերջում ավարտվել մեծ ցնցումներով, ընդ որում ոչ միայն ներքին, այլև արտաքին, որից Հայաստանը, գրեթե անխուսափելիորեն, նոր տարածքային կորուստներով դուրս կգա:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan