Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Ապրիլի 5-ի հանդիպումից հետո սկսվելու է Հայաստանի փլուզման, տարածքների կորստի և նոր՝ 21-րդ դարի ցեղասպանության գործընթացը

Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպեն ապրիլի 5-ին Բրյուսելում՝ համաձայնեցնելու Երևանի եվրոպական  ինտեգրման պայմանները: Միջոցառման նախապատրաստման շրջանակներում կողմերը քննարկելու են  Արևմուտքից Հայաստանի անվտանգության երաշխիքների «խոստումները», ինչպես նաև՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու հնարավորությունը:

Այս գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված են իրական նպատակները:

Արևմուտքը Փաշինյանի ձեռքերով ուզում է կազմաքանդել Հայաստանը, որպեսզի այդ քայլով հարված հասցնի նաև Մոսկվային: Ուկրաինական ճակատում անհաջողություն արձանագրելուց հետո, Արևմուտքը ուզում է ռևանշ վերձնել մեր տարածաշրջանում, ընդ որում՝ Փաշինյանի միջոցով: Իսկ «գործիքի»  դերը վերապահված է Հայաստանին:

Պարզ է, որ այս քայլերը խիստ բացասական են դիտարկում Մոսկվայում: Իսկ Բաքվում հետևում են, թե երբ են կարողանալու զգալ այն պահը, որպեսզի օգտվեն այս իրավիճակից  և սկսեն Հայաստանի կազմաքանդման գործնթացը:

Մոսկվան արդեն հրապարակավ արձագանքել է, նշելով, որ  «Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև»:

Իսկ  Ադրբեջանը հայտարարում է, որ այս հանդիպումը, կարող է  «...խանգարել  Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքներին...»:

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները փոխարինենք պարզ, մարդկային արտահայտություններով, ապա կնշանակի հետևյալը: Մոսկվան հայտարարում է, որ թույլ չի տալու Արևմուտքին ամրապնդվել Հայաստանում, իսկ Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է օգտվել այս իրավիճակից, մեծ տարածքային «նվերի» դիմաց:

Այս գործընթացը իրականում սկսվել էր արդեն 44-օրյա պատերազմից հետո: Սակայն միս ու արյուն ստացավ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին այցի ժամանակ:  Հենց այդ ժամանակ հայտարարվեց անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ ի աջակցություն նրա՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բրյուսելում հանդիպման նախապատրաստման շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անցած շաբաթ օրը Երևանում հավատարմագրված ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների դեսպանների հետ քննարկել է, այսպես կոչված,  «զգայուն ապրանքների»  արտահանման և տարանցման խնդիրները:

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից թմբկահարված տնտեսական աճի հիմնական պատճառը հենց այս  «զգայուն ապրանքները» Ռուսաստան արտահանմամբ է պայմանավորված եղել: Արևմուտքը, որ պարտություն է կրում Ուկրաինայում, փորձում է ողջ Աշխարով մեկ է՛լ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ նրանք առաջարկում են Փաշինյանին «այլնտրանքներ» նախանշել, որպեսզի Հայաստանը մի կողմից հրաժարվի այդ «զգայուն ապրանքների»  արտահանումից դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ստանա «երաշխիքներ», որ դրա դիմաց կունենա կոմպենսացիա՝ Արևմուտքի կողմից:

Արևմուտքի հետ Երևանի նոր հարաբերությունների համար առաջարկվող ռազմավարությունը ուրվագծվում է Բրյուսելում հանդիպումից առաջ հրապարակված ծավալուն զեկույցում, որը «Հայաստանի բարեկամների ցանց» է անվանվում: Փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ և ստացել է ամպագոռգոռ`  «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում»  անվանում:

Այդ զեկույցի հեղինակները կոչ են անում ստեղծել Հայաստանի համար Արևմուտքի վրա հիմնված անվտանգության նոր համակարգ, որը կպահանջի երկրից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, ինչպես նաև դադարեցնել Երևանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցությանը:

Մոսկվան այնքան էր զայրացած այս զեկույցից, որ իր ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ «...102-րդ ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է...»:

Արևմտյան այդ եզրակացության մեջ նույնիսկ խոստովանված էր, որ Երևանին աջակցությունը, իրեն չարդարացնող ծրագիր է: Այսինքն, արևմտյան փորձագետները ցինիկաբար խոստովանում են, որ Հայաստանի արևմտամետության գործնթացը էֆեկտիվ չէ, նույնիսկ այսօրվա Արևմուտքի շահերից: Չափից դուրս շատ մեծ են ռիսկերը, որոնք Արևմուտքը ի վիճակի չէ կոմպեսացնել:

Ողբերգությունը այն է, որ Փաշինյանն է այս գործնթացի գլխավոր ջատագովը, քանզի դրանից է կախված լինելու իր քաղաքական ապագան: Իսկ ինչ վերաբերում է ռիսկերին, ապա Փաշինյանի համար կա մի փրկության բանաձև:

Կա՛մ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ազդեցությունից դուրս, կա՛մ... չլինի ընդանրապես, որպեսզի իր իշխանությունը կորցնելուց հետո, ինքը՝ Փաշինյանը չկանգնի դատարանի առաջ: Հենց դրա պատճառով էլ նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչի իր այդ ծրագիրը:

Ավելին, Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալ միտքը. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Սա, մարդկային ընկալելի լեզվի թարգմանելով, ստացվում է, որ Փաշինյանը Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալը. քանի որ խաղասեղանին դրված է իմ անվտանգության խնդիրը, ապա Հայաստանը պատրաստ է վճարել ցանկացած գին, միայն թե՝ Հայաստանը դուրս գա Մոսկվայի ազդեցությունից:

Ավելին, Ալենը այնքան է շտապում, որ պատրստ չէ սպասել ԵՄ-ի դռների հետևում, ինչպես Թուրքիան և Վրաստանը: Պատկերացնո՞ւմ եք, իր կաշին փրկելու Փաշինյանի ցանկությունն այնքան մեծ է, որ նա պատրաստ է Վրաստանից էլ, Թուրքիայից էլ ավելին անել, որպեսզի Արևմուտքը համաձայնի Հայաստանին դարձնել ԵՄ անդամ:

Հասկանալի է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Սիմոնյանը չեն հավատում իրենց այս խոսքերին: Պարզապես հույս ունեն, որ վերջապես Մոսկվան իրենց այս քայլերին կոշտ կարձագանքի, որպեսզի դրանից հետո նրանք կարողանան Հայաստանի կազմաքանդման խնդիրը բարդել Մոսկվայի վրա: Դրանից հետո, դեպի Արևմուտք ճողոպրելը ավելի «լեգիտիմ» տեսք կստանա, ըստ իրենց պատկերացումների:

                 Իսկ որտե՞ղ է գտնվում ընդդիմությունը. Ինչո՞ւ նրա ձայնը չի լսվում

Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունված բանաձևում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի ժողովրդավարությունը ամրապնդող բարեփոխումների ուղին, «դա կարող է ճանապարհ հարթել ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերափոխման համար»:

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են նաև, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը պետք է «ակտիվորեն աջակցեն ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ցանկությանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտում: Ոլորտային ինտեգրում և անվտանգության ոլորտում համագործակցություն»:

Ո՞վ գիտե, միգուցե այդ «քաղաքական երկխոսության» և «մարդկային շփումների» մասով ինչ-որ մի փայ հասել է նաև ընդդիմությա՞նը:

Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ իր հաշվարկներն ունի՝ փլատակների հաշվին, կապիտալիզացնել իր շահերը:

Պարզ է մեկ բան. այդ նպատակները ոչ մի կապ չունեն հայ ժողովուրդի իրական շահերի  և նպատակների հետ:

Բոլորի  իրական առերեսման պահը մոտենում է:

Ադրբեջանն արդեն պատրաստվում է օգտվել այս իրավիճակից:

Անցյալ շաբաթվա վերջին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Պավել Կնյազևի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, «...տարածաշրջանից հեռու երկրները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, Բաքվի անհանգստությունն է հարուցում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան առաջիկա հանդիպումը...»:

Շարունակելով Բայրամովի խոսքերը, այդ երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «... տարածաշրջանում բոլոր տիպի անկանխատեսելի գործընթացների համար պատասխանատվությունը պիտի կրեն Հայաստանի հետ միասին ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնպես...»:

Թե ինչ է դա նշանակում, հասկանում են բոլոր տառաճանաչ շրջանակները:

Այսօր արդեն կարող ենք քննարկել, թե ինչպես է կազմաքանդվելու Հայաստանը, իսկ իր բնակչությունը՝ կրկնելու ղարաբաղցիների ճակատագիրը:

Պարզապես պիտի  նաև նշենք, որ այս հարցում Փաշինյանը չի լինելու միակ պատասխանատունև դա արդեն հասկանում է մեր հանրության մեծ մասը:

Սա՛ է իրականությունը:

 Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan