«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
21
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

ՏՏ ոլորտի ընկերություններն ինտենսիվ լքում են Հայաստանը, կամ՝ փակվում

Լուսանկարը, որն օրերս արվել է Երևանի կենտրոնում, արձանագրում է ՏՏ  ոլորտի հերթական ընկերություններից մեկի գրասենյակի փակման փաստը։ Ոլորտի ընկերությունների մի մասը, որոնք հիմնականում ՌԴ-ից տեղափոխվածներն են, լքում են Հայաստանը՝ ոչ ՌԴ վերադառնալու նպատակով։ Այդ ընկերությունները տեղափոխվում են Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան և այլ երկրներ, որտեղ վերջին տարիներին ոլորտի համար ստեղծվել է բարենպաստ հարկային դաշտ։
Այն որ ոլորտից մեծ արտահոսք է սկսվել, ցույց են տալիս նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։

2023-ին Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատողների թիվը եղել է 32021՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.4%-ով։ 2022-ի դեկտեմբերին այս ոլորտի աշխատողների թիվը կազմել էր 33140։ Մեկ տարում 1100-ից ավել աշխատող է  լքել Հայաստանը։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է: Այն հուլիսին կազմել է 1,011,270 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 7%-ով: ՏՏ ոլորտի աշխատողները կազմում են հանրապետության աշխատուժի մոտավորապես 4,3%-ը։

Panorama.am-ը ՏՏ ոլորտում նկատվող ընկերությունների հեռանալու պատճառների, ոլորտի խնդիրների շուրջ զրուցեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանի հետ։

Ա. Բալդրյան-Մենք ոլորտով ուսումնասիրություն էինք արել և հասկացել էինք, որ  որոծ երկրներում, օրինակ, Վրաստանում և հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններում հարկային դաշտն ավելի նպաստավոր է, քանի որ վերջին ժամանակներս նրանք փոփոխություններ են արել և մի շարք արտոնություններ են սահմանել, հատկապես Միջազգային կազմակերպությունների համար։ Այստեղ մենք պետք է մտածենք թե ինչպես ենք մրցակցում տարածաշրջանում այդ ընկերությունների հետ՝ աշխատուժի համար։

Բայց մյուս կողմից  էլ, մենք պետք է որոշենք մեր հեռահար նպատակները, ոչ թե առաջիկա մի քանի ամսվա։ Մեր հեռահար նպատակները պետք է լինի ՏՏ-ի վրա հիմնված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը։

Անկախ նրանից, թե ռուսական ընկերությունները կհեռանան, թե կգան՝ մեզ պետք է մեր տեղական արտադրությունը զարգացնել։

Panorama.am-Որպես ոլորտը ներկայացնող կազմակերպության ղեկավար ի՞նչ առաջարկներ ունեք այդ ուղղությամբ։ Այս նպատակով նաև ԱԺ-ում լսումներ եղան, որին նաև դուք էիք մասնակցում։

Ա. Բալդրյան-Կարծում եմ այդ լսումները պետք է ինտենսիվ անցկացվեն։ Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ երկիր ենք ուզում տեսնել Հայաստանը մի քանի տարի անց։ Մեր ոլորտի ներկայացուցիչների պատկերացմամբ, Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ երկիր, այլ ոչ թե ռելոկանտների և ֆրիլանսերների կամ նմանատիպ այլ մարդկանց համար երկիր։ Այդ տեսանկյունից մենք պետք է և օրենսդրական դաշտը և բիզնես միջավայրն այնպես անենք, որ Հայաստանը 5 կամ 7 տարի հետո իրոք դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Ասեմ, որ այդ պոտենցիալը Հայաստանն ամբողջությամբ ունի։ Մի քանի ուղղություններով շատ մրցունակ է։

Panorama.am-Պետությունը ոլորտին աջակցելու համար երկու տարի առաջ դրամաշնորհներ հաստատեց, բայց պարզվեց, որ գումարի մի մասը մսխվել է, մի շարք ընկերություններ ստացան այդ դրամաշնորհները, որից հետո կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ գնացին սնանկացման։ Կա նաև ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին աջակցման ծրագիր, որով նրանց ազատում են շահութահարկից և սահմանում 10% եկամտահարկի արտոնություն։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ա. Բալդրայն-Իմ և մեր միության կարծիքն այն է, որ եթե ծրագրեր են լինում, ապա պետք է լինեն ոլորտային, այլ ոչ թե ոլորտի նեղ շրջանակների համար, որովհետև միգուցե այն ինչ-որ պահի բերում է դրական ազդեցության, բայց հետագայում ունենում է բացասական հետևանք։ Օրինակ, պարզվում է, որ այս պահին այդ փոքր ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների օրենքն ավելի շատ բացասական ազդեցություն ունի, քան դրական, քանի որ նպաստում է որպեսզի ընկերությունները տրոհվեն փոքրերի, այլ ոչ թե միավորվեն, մեծանան, զարգանան։ Կարծում եմ, որ այդ օրենքն իր նպատակները կատարել է և պետք է փոխել։ Ոլորտի ընդհանուր զագացմանը միտված միջոցառումներ և օրենքներ են հարկավոր։ Ոլորտում քննարկումներ են գնում առաջարկներ են մշակվում, մինչև մայիս այդ առաջարկները կարվեն կառավարությանը և ԱԺ-ին՝ օրենսդրական նախագծերի տեսքով։

Մեր առաջարկների կարևոր կետն այն է, որ ինչ արվում է պետք է ուղղված լինի ոչ միայն ՏՏ ոլորտին,  այլև ամբողջ տնտեսությանը, քանի որ  բարձր տեխնոլոգիաները Հայստանի տնտեսության հիմքը պետք է լինեն։ Մեր ոլորտը պետք է լինի գեներացնող ամբողջ տնտեսության համար։ Մի առանձին ոլորտ կամ ճյուղ չի կարող զարգանալ, պետք է ամբողջ տնտեսությունը զարգանա։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan