Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
«Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա

Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո

Այս օրերին հայ ժողովուրդն ապրում է իր ամենից ամոթալի ժամանակները: Հայաստանի բնակչության այս պահվածքից զարմացած են ողջ աշխարհում: Այսպիսի երևույթ դեռ ոչ մի երկրում չի արձանագրվել, երբ երկրի ղեկավարն այսչափ վնասներ է բերել սեփական երկրին, սակայն կարողացել է պահպանել սեփական իշխանությունը:

Պատմությունն արձանագրել է նաև այլ դեպքեր, երբ երկրի ղեկավարը պատուհաս է դարձել սեփական ժողովուրդի համար, բայց արագորեն հեռացվել է իշխանությունից: Օրինակ, Զվիադ Գամսախուրդիան, որ նույնպես էյֆորիայի մթնոլորտում նախագահ ընտրվեց հարևան Վրաստանում, բայց ընդամենը կես տարի անց հեռացվեց իշխանությունից, երբ մարդիկ  արձանագրեցին  նրա գործնեության բացասական հետևանքները:
Մեկ այլ օրինակ. Աբուլֆազ Էլչիբեյը, որ հարևան Ադրբեջանում  նախագահ ընտրվելուց մեկ տարի անց նույնպես հեռացվեց պաշտոնից, երբ այդ երկիրը պատերազմի ժամանակ պարտություններ կրեց հայկական զինված ուժերի կողմից:

Նացիստական Գերմանիայի իսկ հրահրած պատերազմում պարտություն կրելով, անվերապահ կապիտուլյացիայից մի քանի օր առաջ, 1945-ին, բեռլինյան իր բունկերում  Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց և հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլև՝ կյանքից:

Եվ նման օրիանակներ շատ կարելի է բերել: Բացառություն է կազմում միայն հայ ժողովուրդը, որի ղեկավարը պարտությունից հետո, արդեն չորս տարի է պահպանում է սեփականա իշխանությունը և նույնիսկ ժպտալով նոր թեզեր է առաջ բերում, կարծես ծաղրելով սեփական ժողովուրդին:

Կարելի է շատ պատճառներ  բերել այս ֆենոմենը բացատրելու համար, սակայն պարզ է մեկ բան.  ոչ մի ժողովուրդ ինքն իրեն որոշումներ չի կայացնում:

 Ժողովուրդը տարբերվում է ամբոխից, երբ նա կառավարվում է իր վերնախավի կողմից:

Այն ժողովուրդը, որ չունի վերնախավ, կամ իր վերնախավը իր հիմնական առաքելությամբ չի զբաղվում, վերածվում է պատմություն, հիշողություն չունեցող ամբոխի: Հենց այսպիսի վիճակի մեջ է հայտնվել այսօր Հայաստանի բնակչությունը:

Այո, բնակչությունը, քանի որ ազգ դառնալու համար, դեռ բավարար հատկանիշներ չկան:

Ինչո՞ւ  է այդպես ստացվել, երկար վերլուծության խնդիր է:

Ավելի կարճ արձանագրենք քաղաքագիտական տեսանկյունից:  Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե մահամերձ վիճակի մեջ է:

Երկրում չկա նույնիսկ տարրական դիմադրողական գործոն՝ Փաշինյանի քաղաքական մեքենայի գործնեության նկատմամբ:

Հասկանալի է, որ այս պայմաններում, անխուսափելի են դառնում պետականության փլուզման գործնթացները:

Հասկանալի է, որ այս պայմաններում, քաղաքական և հանրային դաշտում գործոն են դառնում հայհոյանքն ու զինված մարդկանց ակտիվությունը: Հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը չի կարող լրացնել քաղաքական դաշտի բացակայությունը: Եվ ուրեմն՝ երկրի փլուզման գործնթացը նույնպես չի կարող կանգնեցնել:

Այս պայմաններում, երբ ավանդական քաղաքական կառույցները այլևս չեն կարող գործոն դսռնալ, կենսական անհրաժշտություն է դառնում նոր քաղաքական սուբյեկտների առաջ գալը:   Վերջինն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացման համար:

Առանց քաղաքական դաշտի փոփոխման,  Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր պետականությունը, իր հետ կանգնեցնելով նաև  երկրի  բնակչությանը նոր ցեղասպանության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan