Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
«Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա... Հայաստան չի լինի:
Իսկ թե ով է հասցրել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan