Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Կեղծ սպասումներ առաջացնելը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ. նույն պատճառով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանը կատարելապես ձախողել է Հայաստանի՝ խաղաղության գնալու պլանը։ Ինքը խաղաղության ամենամեծ թշնամին է։ Նա ինչ անում է, անում է խաղաղության դեմ։ Նա խաբել է հայ ժողովրդին, երբ 2020թ․Կապանի հունվարյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոչ մի բանակցային փաստաթուղթ չկա։ Դա սուտ էր, որովհետև 2019թ․ հունիսին փաստաթուղթը դրվել է Փաշինյանի սեղանին։ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային հանրությունն ասի՝ Հայաստանը պատրաստ չէ դիվանագիտական լուծման, և միակ լուծումը պատերազմն է։
  • Փաշինյանը մերժեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պլանը, բայց ուրիշ պլան ունե՞ր… Արևմտյան հարթակներում բանակցած պլանը ստացա՞վ։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, տապալեց ռուսական պլանն ու չստացավ արևմտյան պլանը։ Սրա մասին խոսեց նաև Էդմոն Մարուքյանը։ Պետք է արձանագրենք՝ նա ձախողել է ամեն ինչ։ Մարդիկ պիտի հասկանան՝ ինչի ենք մենք այս վիճակում։
  • Իր տավուշյան հայտարարություններով իսկ Փաշինյանն արձանագրում է իր ձախողումը, բայց չի ընդունում այն։
  • 5 ամիս առաջ Փաշինյանը Տավուշի մասին չէր խոսում, խոսում էր Սահմանադրության մասին, ասում էր՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, մեր կարմիր գույնի շորը չհանենք՝ ցլերը մեզ կգզեն… 1.5 ամիս հետո պարզվեց՝ «խաղաղության» նախապայմանը լրիվ ուրիշ հարց է, և մի շաբաթ հետո պարզվեց, որ հիմա էլ պատերազմի կանխման նախապայմանը Տավուշի գյուղերը հանձնելն է։ Ինքն էլ չգիտի՝ խաղաղության համար ի՞նչ գին պիտի վճարի։ 1.5 ամիս այդ գինն այլ բան էր, հիմա՝ ուրիշ, մի ամիս հետո կարող է լինել լրիվ ուրիշ բան
  • Փաշինյանը թշնամացավ ռուսների հետ․ Ռուսաստանը դադարեց կատարել թեկուզև վատ երաշխավորի իր դերը, ու հիմա մենք ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ լրիվ միայնակ ենք մնացել։
  • Քանի որ Փաշինյանը պատկերացում չունի միջազգային քաղաքականության մասին, հույս ուներ, որ բրյուսելյան, Գրանադայի ու Վաշինգտոնի տապալված հանդիպումներից հետո նա գոնե հաջողության կհասնի Մյունխենում, բայց դա տեղի չունեցավ։ Մյունխենից հետո նա վերջնականապես հասկացավ այն, ինչ մեզ պարզ էր նշաձողն իջեցնելու մասին նրա հայտարարությունից հետո։
  • Եթե մենք հավատանք Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի այն հայտարարություններին, թե արևմտյան երկրներն են պահանջել իջեցնել նշաձողն Արցախի հարցում, ուրեմն ստացվում է, որ մեզ լոխերի նման խաբեցին։ 
  • Ռուսաստանն ուկրաինական պատերազմից առաջ պատրաստվում էր ապահովել իր թիկունքը։ Դրա համար նրան պետք էր այս տարածաշրջանում խաղաղություն։ Դրա համար պատրաստ էին նաև, ինչպես Լուկաշենկոն ասաց, 5 միլիարդ դոլար ներդնել Ղարաբաղի տնտեսության մեջ՝ 5 շրջանի վերադարձի պատճառով, որից Փաշինյանը հրաժարվել է՝ ինչպես ինքն ասաց, իրեն գժի տեղ դնելով։
  • Փաշինյանը մի կողմից ասում է՝ չկա քարտեզ, որի շուրջ կա համաձայնություն Ալիևի հետ, մյուս կողմից ասում է՝ մենք ռազմաճակատն ուզում ենք վերածել պետական սահմանի։ Նրա տրամաբանությամբ՝ եթե դու հետ ես քաշվում, լեգիտիմ սահմանի վրա ես տեղակայում քո ուժերը, ստանում ես անվտանգության երաշխիք։ Ախպե՛ր, եթե դու լեգիտիմ քարտեզ չունես, ո՞նց է էդ սահմանը դառնում լեգիտիմ չինական պատ։
  • Միջազգային հանրության վրա հենվելու, միջազգային իրավունքին հղում տալու փորձերը, մեր շուրջ միջազգային կոնսոլիդացիայի մասին խոսակցությունները սին, դատարկ հույսեր են, փուչի՛կ։
  • Այո, մեզ օդի պես պետք է խաղաղություն։ Ու գիտեմ, որ եթե պարտվել ենք, պետք է միգուցե գնանք ծանր զիջումների։ Բայց աշխարհում չկա Նիկոլ Փաշինյանի ասած «հատվածային դելիմիտացիա» հասկացություն։ Ինքը չի կարող վեճերը լուծել Տավուշի հատվածում ու չլուծել մյուս հատվածներում։ Դրանով դու չես լուծում պատերազմի վերսկսման վտանգի հեռացման խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում։
  • Հատվածային դելիմիտացիա՝ նշանակում է՝ դու կորցնում ես քո ռազմական դիրքերը։ Տավուշի շրջանում մեր դիրքերը շատ հզոր են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ պատերազմի դեպքում ինքն այդ հատվածում պրոբլեմ է ունենալու։ Դրա համար է սկսել Տավուշից։ Հարցը լուծելու ուժային մեթոդներից Ադրբեջանին հետ են պահում Տավուշի դիրքերը։ Դրա համար էլ Ալիևն ասում է՝ բանակցություններով տվեք Տավուշի դիրքերը, հետո կհասկանանք։ Փաշինյանն էս պարզ մանիպուլյացիային զոհ է գնում։ Տավուշի գյուղերը տալով՝ Փաշինյանն ընդամենը մի քանի շաբաթով հետաձգելու է պատերազմը։ Ավելի խոցելի վիճակ ստեղծելն այս մարդիկ համարում են ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն։
  • Նիկոլ Փաշինյանին հայանպաստ փաստարկներ պետք չեն․ նրան պետք են փաստարկներ, որոնք արդարացնում են իր զիջումները։ Իրականում գոյություն ունեն ԽՍՀՄ համապատասխան մարմինների որոշումներ, որոնք պետք է դնել սեղանին, բայց Փաշինյանը դա չի անում։ Փոխարենը՝ հանրագիտարան է բացում, դնում սեղանին։ Դե հիմա պատկերացրե՛ք այդ մարդու մակարդակը։ Այսինքն՝ բանակցությունների գնալիս նա չի պատրաստվում, բայց բոլորիս համար քաղաքական որոշումներ է ընդունում։ Սա նշանակում է՝ միջազգային հանրությունը ոչ միայն գործ ունի дурачок-ի հետ, այլև նրան օգտագործում է, ոնց կարողանում է։
  • Մեր ժողովրդի նշանակալից մասը սիրում է խաբվել, գնալ սին խոստումների հետևից։ Փաշինյանի արածն էս պահին կազինոյի նման է։ Նա խաբում է ժողովրդին։ Ամեն յուրաքանչյուր պատրանքի ձախողումից հետո նա լրիվ ուրիշ կեղծ պատրանք է բերում, սրում է խաղը ու ժողովրդին ներքաշում այդ վտանգավոր խաղի մեջ։ Հիմա գլխավոր պատրանքը Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության պատրանքն է։
  • Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, և դրանք կարող են կարևոր զսպիչ դեր խաղալ հնարավոր պատերազմի դեպքում։

    • Եթե Ադրբեջանը պիտի պատերազմ սկսի, հաստատ էդ 4 գյուղի համար չպիտի սկսի։ Հաստատ այդ 4 գյուղը չեն կարող պատճառ լինել։ Պետք է հասկանալ, որ այստեղ ավելի լուրջ պատճառ կա, և ընդ որում, այդ 4 գյուղի վերադարձն այդ պատճառը չեն վերացնում։ Նիկոլին և իր պրոպագանդիստներին որ լսում ես, ասում են՝ չենք կարող դիմակայել, դրա համար ինչ ուզում են, պիտի տանք… Սրանք հայտնվել են խուճապի մեջ։ 
    • Պատերազմ չի լինում այն դեպքում, երբ դու վերացնում ես պատերազմ առաջացնող գլխավոր պատճառը։ Գլխավոր խնդիրը, որ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են լուծել, էքստերիտորիալ թուրանական միջանցքի խնդիրն է՝ Զանգեզուրի միջանցքով։
    • Եթե Փաշինյանը մեզ ուզում է ֆռցնել նրանով, որ մենք մի քանի գյուղ վերադարձնում ենք ու մտնում, իր ասած, լեգիտիմ սահմանի մեջ, ուրեմն մենք մտավոր հետամնաց մարդիկ ենք։
    • Նիկոլ Փաշինյանն իրականացնում է պատմության մեջ չտեսնված նոր տարբերակ՝ իբր պատերազմից խուսափելու համար անում է զիջումը զիջումի հետևից, ու ստացվում է, որ մենք խաղաղություն չենք ունենում, բայց հա շարունակում ենք գին վճարել։ Սա Ադրբեջանի համար տարածքային շորթման գործիք է։
    • Լևոն Տեր-Պետրոսյանը 2018թ.-ին հասկանում էր՝ ինչ է լինելու՝ ելնելով նրանից, որ նա լավ գիտեր Փաշինյանի հոգեկերտվածքը, սակայն դա սոսկ ինտուիցիայի մակարդակում էր, ոչ մի հաշվարկի կամ գաղտնի փաստերի վրա չէր հիմնված։ Տեր-Պետրոսյանը զգում էր՝ ինչ անպատասխանատու մարդ է գալիս իշխանության, դրա համար էլ մեզ հետ զրույցում ասաց՝ «Դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»։
    • Նիկոլ Փաշինյանը զրո պետական գործիչ է։ Ամեն անգամ, երբ ինքը հասկանում է՝ իր որևէ քայլը կարող է բերել աղետի, ինքը որևէ դիրքորոշում չի հայտնում, հղում է տալիս ժողովրդին ու քաղաքական ուժերին, որ հետո ասի՝ դե, ժողովուրդն ասաց։ Այդպես նա պահեց իրեն պատերազմի ժամանակ, երբ Ազգային ժողովում ասաց՝ կռվե՞մ, թե՞ չէ։ Ասացին՝ կռվի՛ր։ Սա նրա ոճն է։ Նա ամեն աղետալի որոշումից առաջ նախ ներկայացնում է, որ դա հասարակական պահանջ է։ Դու իշխանություն ես, նախ առաջինը դո՛ւ ասա քո տեսակետը։ Եթե դու չես անում դա, նշանակում է՝ դու ավանտյուրայի մեջ ես մտնում։ ԵՄ անդամության մասին խոսակցությունները հերթական պատրանքն է։ Ստանում են ժողովրդի համաձայնությունը, հետո բարեհաջող տապալում այդ պատրանքը։
    • Նիկոլի պրոպագանդիստները հակառուսականությունը բիզնես դարձրած մարդիկ են, և նրանք արևմտամետ չեն. ո՛չ գիտեն՝ ինչ են եվրոպական արժեքները, ո՛չ էլ մի կարգին եղել են Արևմուտքում։

    Մանրամասն՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan