Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար

Փաշինյանը այցելել է Ոսկեպար, որտեղ դահլիճային հանդիպում է ունեցել ոսկեպարցիների հետ: Փորձառու լրագրող Ոսկան Սարգսյանը հաղորդում է, որ Ոսկեպարում Փաշինյանին «շատ սառն են ընդունել»: 
Այցի նպատակը նախքան նրա՝ ֆիզիկապես Ոսկեպարում հայտնվելն էլ պարզ էր: Փաշինյանը այնտեղ էր մեկնել, որպեսզի ոսկեպարցիներին հայտնի, որ մերձակա հայկական հողերը նվիրելու է Ալիևին: Դա էլ, հասկանալի է, այն բանի համար, որ ադրբեջանական թուրքերն այսուհետ կարողանան կոտորել Ոսկեպարի, Բաղանիսի, մերձակա մյուս հայկական գյուղերի բնակիչներին, կանանց, երեխաներին, քարուքանդ անեն պապերի գերեզմանները:
Գործնականում Փաշինյանը ստանձնել է Ալիևի խոսնակի դերը, քանի որ միակ բանը, որ նա «տվել» է հանդիպման մասնակիցներին, եղել է մարդկանց «ահ տալը»: 
Այո, Փաշինյանը, որ համարվում է ՀՀ վարչապետ, ՀՀ քաղաքացիներին՝ ոսկեպարցիներին սպառնացել է պատերազմով, եթե... հայկական տարածքները անհապաղ չտան ոխերիմ ու հայակեր թշնամուն: Մի հատ էլ կրկնենք. Հայաստանի ղեկավար համարվողը հայերին ահաբեկում է պատերազմով: Սովորաբար, հայերին պատերազմով ահաբեկում է Ալիևը: Հիմա ո՞րն է նրանց տարբերությունը: Միայն ա՞յն, որ Փաշինյանը համարվում է Հայաստանի վարչապետ: 
Ավելին, ո՞ւմ է Փաշինյանը սպառնում պատերազմով, եթե չհամաձայնեն իրենց տարածքները հանձնել թշնամուն: Սպառնում է հայ մարդկանց, որ առանց այդ էլ, արդեն ավելի քան 30 տարի ապրում են այդ պատերազմի պայմաններում: Եթե չեք մոռացել, Ոսկեպարը սահմանամերձ ու սահմանապա՛հ գյուղ է: 
Բնականաբար, հնչել է ամենից տրամաբանական հարցը. ի՞նչ երաշխիք, որ եթե այդ տարածքները հանձնեն (նվիրեն) թշնամուն, այդ դեպքում պատերազմ, թշնամական հարձակումներ, ելուզակություններ չեն լինի: Փաշինյանը, և սա առանցքային պահ է, ասել է, թե՝ երաշխիքներ չկան, բայց հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը այդպես չի վարվի: 
Էստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք, էդ խելքի տեր քանի՞ եղբայր եք...
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանը հույս ունի (խաբում է, իհարկե), որ ադրբեջանական հրոսակները, ավելի մոտենալով Ոսկեպարին կամ մյուս հայկական բնակավայրերին, դիրքավորվելով այդ կետերում, չեն հարձակվելու հայկական բնակավայրերի, հայ բնակիչների, հայկական դպրոցների, հայ երեխաների վրա, չեն կրակելու, չեն մորթելու, չեն սպանելու: Այն ադրբեջանական հրոսակը, որի պետականորեն հռչակված ծրագիրն ու քաղաքականությունը հայերին բնաջնջելն է, Հայաստանը զավթելը և որպես պետություն վերացնելն է: 
Թե ի՞նչ «խաղաղություն» ողորմություն կստանա Փաշինյանը, դժվար չէ կանխատեսել: Այդ «խաղաղությունը» կոչվելու է՝ «թրքացած Էրմենիստան»: Բայց որ նշված 4 կետերը հանցագործ ու հայակեր թշնամուն նվիրելուց հետո մերձակայքի հայկական գյուղերի բնակիչների կյանքն արնաթաթախ դժոխքի է վերածվելու, կարող եք դույզն-ինչ դրանում չկասկածել: Ու դրա միակ մեղավորն ու պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ով հանդերձ: 
Ա.Հ. 
Zham.am
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan