Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից

Փափուկ բարձ են դնում «խոպանչիների» գլխի տակ. Ինչո՞ւ են ամեն գնով ուզում հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին

Իշխանությունները համատարած ավելացնում են քաղաքացիների հարկային պարտավորությունները, օր ու մեջ նոր բեռ են դնում։ Դա անում են՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ թաքնված։ Երբ տեսնում են, որ բացահայտ չի ստացվում, քողարկված են անում։ Այնպես են անում, որ մարդիկ գլխի չընկնեն, թե ինչն՝ ինչի մասին է։ Օրենքներն են փոխում, նորերն են ընդունում, բայց վերջում ամեն ինչ կոտրում են քաղաքացիների գլխին։

Բարձրացված աղմուկից հետո, տպավորություն են ստեղծել, թե հրաժարվում են արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկելուց։ Պետեկամուտների կոմիտեն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով իբր «խոպանչիներին» ազատում են հարկումից։ Այնինչ՝ իրականում խոսքն ընդամենը նախորդ տարիներին ստացած եկամուտներին է վերաբերում։

«Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը»,-ասվում է ՊԵԿ-ի ներկայացրած նախագծի մեջ, որով պիտի արտագնա աշխատանքի մեկնողներին ազատեն եկամուտների հարկումից։

Նախ, որ 12 մլն դրամից ավելի եկամուտները, նույնիսկ այս նախաձեռնության ընդունումից հետո, հարկվելու են, միանշանակ է։ Բացի այդ՝ «խոպանչիներին» չհարկելու ՊԵԿ-ի առաջարկվող օրենսդրական փոփոխությունը վերաբերում է բացառապես նախորդ ժամանակաշրջանին՝ միայն 2020-2023թթ. ընթացքում ստացված եկամուտներին։

Այսուհետ ստացվող եկամուտները շարունակելու են հարկման առարկա լինել ու հարկվելու են։ Դա անելու են եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում, որն արդեն ուժի մեջ է և ամբողջությամբ սկսելու է գործել առաջիկա երկու-երեք տարիներին։ Ու որպեսզի որևէ մեկը, այդ թվում՝ արտագնա աշխատանքի մեկնողները չպլստան եկամուտների հայտարարագրումից, ինչպես նաև այդ եկամուտների շրջանակներում առաջացող եկամտային հարկի վճարումից, որոշել են տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվներն ու հասանելիություն ստանալ նրանց բոլոր ֆինանսական շարժերին։

Խոսքը հարկայինի կողմից բանկային գաղտնիք պարունակող տվյալներին հասանելիություն ստանալու մասին է։

Չնայած իշխանությունները բացեիբաց չեն խոսում, բայց սա ուղղակիորեն առնչվում է նաև «խոպանչիներին», նրանց ընտանիքներին և, իհարկե, այն բոլորին, ովքեր այլ եկամուտներ կստանան, որոնք չեն հարկվել եկամտային հարկով։

Երբ վաղն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացին իր ընտանիքին բանկային համակարգով գումար փոխանցի, հարկայինը տեսնելու է դա, գնալու է նստի պոչին։ Ասելու է՝ եկամուտ ես ստացել՝ պարտավոր ես եկամտային հարկ վճարել պետությանը։

Հարկելու են և դա անելու են արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքների միջոցով։

Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը նաև դրա համար են ներդրել։

Դրա համար է նաև հարկայինն ուզում համատարած հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին, դրանց շարժերին, որոնք մինչև հիմա համարվել են բանկային գաղտնիք պարունակող տվյալներ, և սահմանափակված է եղել հասանելիությունը։ Այսուհետ հասանելի կդառնան, որպեսզի անցնեն հարկային մամլիչի տակով։

Ժամանակին իրենց ճղում էին, թե եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ կամ հարկման նպատակ չի հետապնդում։ Հիմա ամեն ինչ անում են՝ քաղաքացիների եկամուտները, այդ թվում՝ դրսից իրենց ընտանիքի անդամներից կամ հարազատներից ստացած եկամուտները հարկելու համար։

Այդ նպատակին հասնելու համար բանկային գաղտնիքն են զրոյացնում։

«Այս նախագծով կարգավորվում է հարկային մարմնին բանկային գաղտնիք կազմող որոշակի տեղեկություններ հասանելի դարձնելու հարցը։ Բայց խոսքը չի գնում զգայուն տեղեկությունների մասին, այլ ընդամենը գնում է հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի մասին որոշակի տեղեկություններին՝ տարվա ընթացքում ելք-մուտք և ընդհանուր շրջանառությունը։

Նշեմ, որ ֆիզիկական անձանց մասով վերաբերելի են կարգավորումները հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ։

Հիշեցնեմ՝ հայտարարագրման համակարգն ամբողջությամբ ներդրվելու է մինչև 2026թ. և այս ընթացքում ևս, այն հարկ վճարողների մասին տեղեկությունները, որոնք կհամարվեն հայտարարատու, այդ տեղեկությունները ևս պետական եկամուտների կոմիտեն ստանալու է՝ ամեն տարվա կտրվածքով»,-ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։

Ավելի պարզ, քաղաքացիների բանկային տվյալներին հասանելիություն ստանալու նպատակը համատարած հայտարարագրման շրջանակերում՝ հարկային վարչարարություն իրականացնելն է։

Այլևս պարզ է, որ ՊԵԿ-ն անխոչընդոտ հասնելիություն կստանա քաղաքացիների բանկային գաղտնիք պարունակող տվյալներին, ինչը կդառնա բանկային գաղտնիքի գերեզմանափորը։ Որպես այդպիսին, այն, ըստ էության, կդադարի գոյություն ունենալ։

Թե դա ինչպե՞ս կանդրադառնա բանկային համակարգի վրա, հետևանքները հետո կվայելենք։

Իրենց ամբիցաների պատճառով, մի կայացած կառույց էր մնացել՝ ի դեմս բանկային համակարգի, այն էլ են ուզում քանդել։

Բանկային գաղտնիք ասվածը, իհարկե, անձեռնմխելի չէ և միշտ էլ հնարավոր է եղել հասանելիություն ստանալ դրան, բայց միայն դատարանի համաձայնությամբ։ Հիմա ՊԵԿ-ն առանց «ավելորդությունների», առանց դատարան դիմելու, անմիջական հնարավորություն կստանա տիրապետել քաղաքացիների անձնական միջոցների վերաբերյալ տեղեկատվությանը՝ ինչքա՞ն փող ունեն, որտեղի՞ց են ստացել, ի՞նչ են արել, և ամենակարևորը՝ արդյո՞ք այդ եկամուտների դիմաց վճարել են եկամտային հարկ։ Եթե չեն վճարել՝ պարտադրելու են վճարել, նաև դրսից ստացվող եկամուտների դիմաց, որոնք, ինչպես հայտնի է, հիմնականում կամ մեծամասամբ արտագնա աշխատանքի մեկնողների կողմից իրենց ընտանիքներին ու հարազատներին ուղարկվող գումարներն են։ Այդ գումարների դիմաց պարտադրելու են, եթե ոչ՝ «խոպանչիներին», ապա՝ նրանց ընտանիքներին ու հարազատներին՝ եկամտային հարկ վճարել։

Սրա համար էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե բոլորը պարտավոր են լինելու վճարել, և, որ ոչ մի «խոպանչի» չի կարող խուսափել կամ ազատված լինել Հայաստանում հարկ վճարելուց, ինչքան էլ այդ գումարներն աշխատել է դրսում։ «Քաղաքացու նկատմամբ տածած սիրուց ելնելով» էլ՝ կառավարությունը պատրաստվում է հարկել քաղաքացուն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan