Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
Դիտել նաև
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
«Իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն...»,- ՀՀԿ
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Մենք Հայաստանի հզորացման կողմնակիցն ենք: Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին։
«Ուժերի հարաբերակցությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է դեսպանը՝ աջակցություն հայտնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Պատասխանելով հարցին, թե Իրանը ցանկանում է Հայաստանի Սյունիքի մարզում ռազմական ներկայության հասնել այդ տարանցիկ դերի դիմաց, նա նշել է, որ նախընտրում է չարձագանքել այդ բամբասանքներին։
Աղբյուր՝ Yerevan.today