Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից

Ո՞վ ո՞ւմ էր ուղարկել որոշումը և ինչո՞ւ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս առիթ ունեցանք անդրադառնալու իրավական այնպիսի արտառոցությանը, ինչպիսին էր ԲԴԽ տարածած հրապարակային «պարզաբանումը» առ այն, թե ինչու է Արմեն Աշոտյանի «գործով» դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրել ՀՀԿ փոխնախագահին պահել կալանքի տակ: Ընդգծել էինք, որ ԲԴԽ-ն իր այդ արտառոց պահվածքով ուղղակիորեն ապացուցեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:
Արդեն երեկվա դատական նիստում Արմեն Աշոտյանը, ինչպես նաև նրա փաստաբանները դատավոր Վահե Դոլմազյանից ցանկանում էին ստանալ 1 (մեկ) պարզագույն հարցի պատասխան: Ուշադրությո՛ւն, հարցը. «Հարգարժան դատարան, այդ Դո՞ւք եք Ձեր կայացրած որոշումը տրամադրել դատական դեպարտամենտին, ԲԴԽ-ին: Այո՞, թե՞ ոչ»:
Դատավորի շուրթերից այդպես էլ հոդաբաշխ ու կոնկրետ պատասխան չհնչեց՝ ի՞նքն է որոշումը տրամադրել հիշյալ «պարզաբանիչ» կառույցին, թե՞ ոչ: Պատասխան կա, որ ոչինչ չի ասում: Բայց չպատասխան էլ կա, որ շա՜տ բան է ասում:
Այստեղ «աղը», իսկ ավելի շուտ՝ «աղերը» հետևյալն են:
Առաջին. ինչպե՞ս է դատարանի որոշումը հայտնվել «պարզաբանիչ» ԲԴԽ տրամադրության տակ այն պարագայում, երբ պաշտպանական կողմին նույն այդ որոշումը տրամադրված չի եղել: Այստեղ գործ ունենք դատաիրավական տարրական էթիկայի խախտման հետ:
Երկրորդ «աղն» այն է, որ «պարզաբանողները» կատարել են անընդունելի մի բան, որի իրավասությունը չունեին, ըստ էության: Դա վկայում է այն մասին, որ այս ասպարեզում «բեսպրեդելը» մի այլ կարգի է ծաղկել, իսկ գործադիր իշխանության հրահանգներ կատարողները չեն էլ մտահոգվում, թե ինչպես, ինչ մեթոդներով են կատարում այդ հրահանգները:
Երրորդ. եթե դատավոր Դոլմազ յանն ինքն է իր որոշումը տրամադրել ԲԴԽ-ին, ըստ որում, նախքան այն դատավարական պաշտպանվող կողմին ներկայացնելը, ապա նա առնվազն պետք է ինքնաբացարկ հայտնի, քանզի այլևս չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ կամ անկողմնակալ:
Բայց է՛լ ավելի վատ տարբերակ կա: Հնարավոր է՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշումը «թխել» է ոչ թե տվյալ դատավորը, այլ այն մարմինը, որը այդ որոշումը ափալ-թափալ «պարզաբանում» էր, և «ուղարկել» դատավորին: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է, «բեսպրեդելից» էլ այն կողմ:
Եվ, ի՞նչ իմանաս, գուցե ամենից առաջ հենց ա՞յդ պատճառով էր, որ երեկ դատավորն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց՝ առաջարկելով դիմել ԲԴԽ-ին: Դժվար է միարժեքորեն պնդել, թե ԲԴԽ-ն հատկապես ինչի էր ձգտում իր «պարզաբանմամբ», բայց ակնհայտ է, որ այդպիսով բացի այն, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, նաև չափազանց անդուր խաղ խաղաց «յուրային» դատավորի ու նրա հեղինակության գլխին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan