Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Թիրախն ազգային ինքնությունն է. մասնագետները` «Հայոց պատմության» անվան փոփոխության մասին

ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»։ Նախարարության այս նախագծին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ մեր դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։
Sputnik Արմենիան զրուցել է պատմության մասնագետների հետ՝ փորձելով պարզել, թե առաջին հայացքից ինչ խնդիրներ ու վտանգներ ունի դասավանդվող առարկայի անվան նման փոփոխությունը։
Խնդիրը քաղաքական է, ոչ թե գիտական․ Հայկ Դեմոյան
Նման որոշումները քաղաքական պաշտոնյաները կամ պետական մարմինները հենց այնպես չեն կայացնում, խնդիրն էլ այստեղ քաղաքական է, գիտական հիմնավորում չկա։ Այսպես է կարծում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նման փոփոխություններ կատարելու համար պետք է գիտաժողովներ անցկացվեին, կարծիքների բախումներ լիներ, միայն դրանից հետո որոշում կայացվեր։
«Խնդիրը տեղավորվում է 2018թ․ իշխանության բերված անձանց միջոցով իրականացվող քաղաքականության մեջ։ Գլխավոր թիրախն ազգային ինքնությունն է։ Միատարր, էթնիկ կազմ ունեցող երկրի հիմնասյուները և հաստատուն արժեքները տարրալուծելու խնդիր են դրել։ Հայաստանը՝ որպես կուռ կառույց, ներկա գլոբալիստական աշխարհում դիտվում է անցանկալի։ Միգրանտային ներկա քաղաքականությունն էլ դա է վկայում»,-նշում է Դեմոյանը։
Պատմաբանն այս որոշման հիմքում նաև թուրքական փափուկ նախապայմաններից մեկի իրագործումն է տեսնում՝ առաջին հերթին Հայաստանը չընկալել այն Հայաստանը, որն ավելի մեծ է և նաև Թուրքիայի տարածքում է, այն Հայաստանը, որի մի մասն Արցախն է։ Ըստ նրա՝ երբ ասում ես «Հայոց պատմություն», դա ընդգրկում է բավականին մեծ աշխարհագրական շրջան, մինչդեռ ներկա իշխանությունների պատկերացմամբ Հայաստանը 29,800 քառակուսի կիլոմետրն է։
«Օրինակ` էն տխրահռչակ դասագրքում («Հայոց պատմություն 7») չեք տեսնի Արևմտյան Հայաստանի որևէ հուշարձան։ Մինչև 2050 թվական (հեղ․ նկատի ունի՝ Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը) էդ կլիշեն պետք է հանվի մեր ուղեղներից»,-ասում է Դեմոյանը։
Նա անհեթեթ է համարում նաև Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե «Հայոց պատմությունը» հայկական պետականության պատմություն չէ։
«Ես չեմ ճանաչում պատմաբան մասնագետ Նիկոլ Փաշինյանին, ես գիտեմ շատ վատ քաղաքական գործչի և շատ վատ ճանապարհով իշխանության բերված անձի»,-ասում է պատմաբանը։


Արհեստական, ոչինչ չտվող գործընթաց է․ Էդգար Հովհաննիսյան
«Հայոց պատմություն» եզրույթը Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համատեղումն է։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանի կարծիքով՝ այս որոշման հիմքում որոշակի թյուրըմբռնում կա, որովհետև դեռ հնագույն ժամանակներից մեր լեզվամտածողության մեջ «հայոց» հենց այդպես էլ ընկալվել է։ Երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների։
«Մեր թագավորները, օրինակ՝ Կիլիկյան, դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ։ Զուտ «Հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը մեր իրականության մեջ օգտագործվել է միայն խորհրդային ժամանակներում, անկախությունից ի վեր որդեգրել ենք «Հայոց պատմություն» տերմինը և՛ ակադեմիական շրջանում, և՛ մասնագիտական ամբիոններն են այդպես կոչվել։ Բայց ամենևին դա չի նշանակել, որ մասնագիտական ամբիոնները զբաղվում էին միայն ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ, դա ժողովրդի և պետականության պատմության մեկտեղումն է»,-ասում է պատմաբանը։

Շեշտում է՝ «հայոց» բառի մեջ նաև «Հայաստան» բառը կա։ Պատմաբանը կարծում է, որ արհեստական, ոչինչ չտվող, փոխարենը՝ ձևավորված ավանդույթները չեղարկող մի գործընթացի ենք գնում։
Նա մի հանգամանք էլ է մատնանշում։ Հայ ազգի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս, պատմաբանները «հայոց պատմություն» ասելով՝ մշտապես ուսումնասիրել են նաև Հայաստանից դուրս ապրող հայկական կառույցների, ինստիտուտների, համայնքների պատմությունը։ Ուստի ավելի լավ տերմին, քան «հայոց պատմությունն» է, հնարավոր չէ մտածել։
«Միտումը հասկանում եմ՝ բոլոր այլ երկրների դեպքում տվյալ երկրի պատմությամբ է առարկան կոչվում, ոչ թե ժողովրդի, դա տրամաբանական ու հասկանալի է, բայց մեր դեպքում «Հայոց պատմությունը» մեկտեղում է հայության և Հայաստանի պատմությունը»,-պնդում է մասնագետը։
Հարց է նաև, թե ինչպիսի խնդիրներ են դրվելու առարկայի հետազոտման հիմքում, քանի որ մեր պատմության ընթացքում եղել են շրջաններ, երբ պետականությունն ավելի սահմաններ է ունեցել, քան մեր հայրենիքն է, եղել են ժամանակներ, երբ ավելի փոքր է, եղել է նաև շրջան, երբ գոնե կենտրոնացած պետականություն չի եղել։ Այնուամենայնիվ, «հայոց պատմություն» եզրույթը ժամանակի քննությունն անցել է, ու եթե ինքնատիպ երևալու համար նոր տերմիններ շրջանառության մեջ դնելը բացասական հետևանքներ չունենա, դրական արդյունքներ էլ հաստատ չեն լինելու։
Հավելենք, որ ըստ Փաշինյանի` «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» եզրույթների միջև խորքային մեծ տարբերություններ կան, քանի որ հայ ժողովրդի պատմությունը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմությունը» նշանակում է պետականության պատմություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan