Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ

«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ

Հունվարի 19-ին լրանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի ողբերգական հրդեհի մեկ տարին: Սահմռկեցուցիչ դեպքից մեկ տարի անց որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից անմիջապես հետո կառավարության նիստի ընթացքում խոսելով դեպքի մասին, որոշ մանրամասներ ներկայացրեց, պնդելով, որ անզգուշության հետևանքով է դեպքը տեղի ունեցել: Փաշինյանն անգամ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է սպան վառարանը վառել` բենզին լցնելով, ասես ինքը դեպքի վայրում էր եղել հրդեհի օրը, ինչն, իհարկե, կասկածներ հարուցեց եւ դեպքը կոծկելու տպավորություն թողեց: Դեպքից ուղիղ մեկ տարի անց էլ դեռ համոզիչ եւ մանրակրկիտ պարզված չէ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ բազում հակասություններ կան հատուկենտ ականատեսների պատմածների մեջ: Իսկ թե ի՞նչ փուլում է գտնվում դատաքննությունը, ովքեր են մեղավորները` այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապի` Արտյոմ Գրիգորյանի հետ, ով ուշադիր հետեւում է դատաքննությանը: 

- Մեկ տարի է անցել ողբերգությունից, ի՞նչ պատկեր ունենք մեկ տարի անց: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության:

- Տեղից չի շարժվում գործը, ես դա բացատրում եմ նրանով, որ ճիշտը գիտեն և թաքցնում են: Դա արդեն ողջ հայ ազգին է պարզ: Լավ էլ գիտեն իրականությունը, բայց ոչ մի ձևով չեն ուզում բացահայտեն:

- Իսկ ո՞րն է ճիշտը:

- Դիվերսիան: Նիկոլ Փաշինյանը, որ ասաց` բենզինով են վառել վառարանը ու նման դեպք է եղել, նախ պետք է հստակ բացատրություն տա մեզ, թե ինչի համար է նման բան պնդել: Հարցաքննվողներից` մեկը, ով Եղիշե Հակոբյանի հետ է եղել դեպքի օրը, նույն վայրում, ասել է, որ «կանեստրներով» բենզին չի տեսել Հակոբյանի մոտ: Ու առհասարակ այդ տարածքում չի եղել ոչ մի բենզին: Էլ դրանից ավել ի՞նչ ասեն, որ պարզ լինի, անգամ վկան է ասում, որ ոչ մի կաթիլ բենզին չի եղել: Վա՞տ են այդքան հասկանում` ես չեմ հասկանում: Երեխեքին թուրքը եկել սպանել է, դա 100 տոկոսով: Մի վարկած էլ ունենք, ներսից են արել նման բան: Դիվերսիա է եղել, 100 տոկոսով: Մենք ոչ մի կասկած չունենք, մեզ համար դա ապացուցված իրողություն է: Անգամ պարզել ենք, թե որ ժամին է դեպքը եղել, քանի րոպեում: Այդ ամենը եղել է 9 րոպեի ընթացքում: 12:33 րոպեին տղերքից մեկը խոսել է ծնողի հետ, անց 42 րոպեին տագնապ են հայտարարել: Հետո էլ ասում են` գիշերը մեկից հետո է եղել: Ոչ, անգամ ժամն են թաքցնում: Զորանոցից լիքը ասկոլկա ենք գտել: Այնպես որ՝ մեզ համար ամեն ինչ պարզ է: Ջրի գնացած երեխեքն էլ են թաքցնում մեզնից մի բան, նրանց էլ վախեցրել են: Ես կասկածում եմ, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորականի մատ է խառը այս ամենին: Եղիշե Հակոբյանին մեջտեղ են գցել, որ ճիշտը չիմանանք: Սաղ ապացույցները կան, ուղղակի սենց են անում, ես անգամ դատավորին էլ չեմ վստահում:

- Իսկ փաստաբան Նորիկ Նորիկյանից գո՞հ եք: Ասում են` իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:

- Փաստաբանից գոհ եմ: Այս իշխանությունները չէին պատկերացնում, որ մենք` ծնողներով էսքան համախմբված կլինեինք ու կպայքարեինք: Մինչև վերջ գնալու ենք, եթե Հայաստանում գործը չբացահայտվի, գնալու ենք ՄԻԵԴ: Հնարավոր է դատավորին էլ փոխեն, ինչպես քննիչի դեպքում էին արել ու ավելի խառնեն իրար: Նորիկյանից շատ գոհ ենք, լրիվ նա է բացահայտում, չհավատաք, որ նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Մենք բոլորով գնացինք Փաշինյանի մոտ, բացի Նորիկյանից, բոլորիս ընդունեցին, որովհետև նա փաստարկված է խոսում, նրանից վախեցան: Նորիկյանն ասում է, եթե մի գրամ անգամ ինձ կասկածում եք, ես կարող եմ գործից հրաժարվել: Նա ամեն բան անշահախնդիր է անում:

- Իսկ իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված թաքցնել դիվերսիայի փաստը:

- Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել:

- Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

- Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են…

Բնօրինակ հրապարակումը այս հասցեով՝ : https://hraparak.am/post/668154f24c272df06437f2ee3c0c3fd5

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan