Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը:
Yerkir.am-ը, մշտապես հետամուտ լինելով ռազմավարական նշանակություն ունեցող սույն խնդրին, պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն՝ ամուսինը գրել էկինը՝ խմբագրել:
Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը:
Ընդհանրապես, որևէ գիրք, դասագիրք կամ այլ աշխատանք խմբագրելու իմաստն այն է, որ դասագրքի հեղինակին արվեն կարևոր դիտողություններ, առաջարկներ, միջամտություններ, շտկումներ և այլն: Հաճախ կարող են անգամ հարցի պատճառով լուրջ հակադրություններ ծագել հեղինակի և խմբագրի միջև և այլն, և այլն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են «Մասնակցային դպրոցի» նախագծի կանայք հակադրվելու իրենց սիրեցյալ ամուսիններին, կամ ինչպե՞ս են հեղինակ-ամուսիններն ընդունելու իրենց խմբագիր-կանանց լուրջ դիտողությունները, եթե, իհարկե, կանայք ուզենան փոքր-ինչ նեղություն տալ իրենց ամուսիններին: 
Փաստենք նաև, որ դասագրքի ստեղծող-հեղինակ-ամուսին Վահրամ Սողոմոնյանի խմբագիր-կին Սաթենիկ Մկրտչյանը սերտ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գաղափարական թևի հետ, 2018 թ. հանդիսացել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, այժմ  ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝  «Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրենն է: 
Ի դեպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանը, ով ազգակործան պատուհաս Փաշինյանի  իշխանության օրոք հասկանալիորեն դարձել է կրթության ոլորտի «բարեփոխումների» առաջամարտիկ, իր էջում, ի թիվս այլ հեղինակների ու խմբագիրների, շնորհակալություն է հայտնել նաև ինքն իրեն ու կնոջը «անհավանական աշխատանքի համար»:
Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագրքերի համար, ու դրանից որքան է հատկացվել տվյալ հեղինակին ու խմբագրին, ապա պարզ կդառնա այս «ընտանեկան բիզնես-նախագծի» պերճանքն ու թշվառությունը:
Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan