Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Ադրբեջանն ու Թուրքիան թիրախավորել են Հայաստանը

Երևանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի կոնվենցիայի ընդունումը։ Լեմկինը ցեղասպանությունը սահմանել է որպես «խմբի վերացմանն ուղղված՝ կյանքի հիմքերի քայքայման տարբեր գործողությունների կոորդինացված պլան»։

Այն, ինչ պատահեց Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ցեղասպանության դեպք է, իրականացված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից։ Եվ չնայած Գազայի իրադարձությունները Վաշինգտոնում հետին պլան մղեցին այդ իրադարձությունները, անցած շաբաթ Հանրապետական կուսակցության թեկնածու Վիվեկ Ռամասվամին դարձավ նախագահի սակավաթիվ թեկնածուներից մեկը, որն ընդունեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, «հավանաբար, ամենաչգնահատված չարագործությունն է աշխարհում»։

Եվ նա չի սխալվել։ Բայդենի վարչակազմը այդ նորությունն ընդունել է մի քանի կտրուկ հայտարարություններով, ոչ ավելին։

Այնուամենայնիվ, ինչպես երևում է, Հայաստանին մի ինչ-որ ավելի մեծ բան է սպասվում, և Արևմուտքը քիչ է շահագրգռված, որպեսզի որևէ բան անի դա կանխելու համար։

Ալիևի հաջորդ նպատակը Սյունիքի հայկական մարզն է, որը ցամաքային միջանցք կստեղծի (հայտնի է նաև որպես Զանգեզուրի միջանցք), որը կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային, և այդ կերպ շահեկան կապ կստեղծի երկու դաշնակիցների միջև։

Սա չի նշանակում, թե Ադրբեջանը և նրա հզոր թուրքական հովանավորը թաքցնում են Հայաստանի տարածք ներխուժման և անեքսիայի իրենց պլանը։ 2022թ. դեկտեմբերին Ալիևը հայտարարում էր, որ «ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Հաջորդ ամիսներին նա հայտարարում էր, որ «մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ դուր գա դա Հայաստանին, թե ոչ»։ Ալիևի հովանավորն իր կողմից՝ իսլամիստ Էրդողանը, գովել է (հայկական Լեռնային Ղարաբաղի հայերի) էթնիկ զտումը՝ դա անվանելով «գործողություն», որը «ավարտվեց կարճ ժամանակում՝ քաղաքացիական բնակչության իրավունքների առավելագույն հաշվառմամբ»։

Համենայն դեպս, ըստ երևույթին, Հայաստանի արևելյան սահման ներխուժելը Ալիևը կմարսի, եթե ժամանակը գա։ Ինչո՞ւ։ Ինչպես վերջերս բացատրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, «Ադրբեջանն Արևմուտքի դաշնակիցն է Իրանի դեմ պայքարում, նա Եվրոպան մատակարարում է էներգիայով և միլիոններ է ծախսում արդիական իսրայելական զենքի վրա։ Բայց այդ անհրաժեշտությունը չպետք է խանգարի, որպեսզի աշխարհը դադարեցնի այն, ինչ տեղի է ունենում իր աչքերի առջև՝ հայերի ցեղասպանություն 2023թ.»։

Սա քիչ էր, Հայաստանն անիծվել է փոքրոգի ղեկավարություն ունենալ՝ հանձին Սորոսի կողմից աջակցվող Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական գործչի։

2018-ից վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը ունի այն, ինչը կարելի է անվանել «Անտի-Միդաս»։ Հինգ տարում նրան հաջողվեց վանել երկրի գլխավոր կողմնակցին՝ Ռուսաստանին, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին և շատ հավանական է՝ էլ ավելիին։ Դոկտոր Պյետրո Շարաքրյանը՝ Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գիտաշխատողը, նշել է, որ «Փաշինյանի վարչապետությունը աղետ է դարձել հայ ժողովրդի համար»։

Ավելի տագնապալի է այն, որ կա ավելի լայն տարածաշրջանային պատերազմի հնարավորություն, եթե Ադրբեջանը մտնի Սյունիք։ Նախ՝ Իրանը անհամաձայնություն է հայտնել այդ քայլին, և եթե Ռուսաստանն ավարտի պատերազմն Ուկրաինայում, հավանականություն կա, որ նա նույնպես կմիջամտի։ Ուստի, չարժե բացառել բախումը տարածաշրջանի հիմնական խաղացողների մասնակցությամբ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի։

Ցավոք, պատմության և քաղաքականության դաժան վայրիվերումները Հայաստանում դեռ չեն ավարտվել»։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan