Կյանքը՝ թշնամու մշտական նշանառության տակ. Ներքին Հանդ մեկ տարի է, ինչ իշխանություններից ոչ մեկը չի եղել. (տեսանյութ)
Դիտել նաև
Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ
Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը
Էրատոյի անդամը՝ կասկածյալ
ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ռեպորտաժ է արել Ներքին Հանդից և տեսանյութ զետեղել իր յութուբյան ալիքում:
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչներն ասում եմ մեկ տարի է, ինչ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի եկել գյուղ։ Նրանք նաև վկայում են, որ վերջերս 2 նոր դիրք են ադրբեջանցիները գրավել։ «Մենք դժվարությամբ, բայց այցելեցինք գյուղ»,-նշել է Նարինե Կիրակոսյանը:
Բնակիչներից մեկը ասում է, որ գյուղը իշխանությունների կողմից անտեսված է, հաստատում է, որ երեք կողմից թշնամիների կրակակետերով շրջապատված գյուղում կյանքը ծանր է, հատկապես անվտանգության առումով:
Իսկ գյուղի ջուրը կտրվելու և մնացյալի մասին մանրամասնությունները՝ տեսանյութում: