Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ
Դիտել նաև
Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը
«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման ժամանակ։
«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Մանրամասները տեսանյութում։
Zham.am