Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ)
18
Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Պատերազմ Արցախում
Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» 2 շարք կազմած ոստիկանները ցուցարարներին ծեծելով անցկացնում էին շարքերի միջից. Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան

Հարկերը չեն հավաքվում. ՊԵԿ-ը բարդ խնդրի առաջ է

168.am-ի տնտեսական մեկնաբանն ուշադրություն է հրավիրում հարկահավաքման ընթացքի ու իրական վիճակի վրա.
«Անցած տարի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, չկարողացավ կատարել բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը, որքան էլ տարեվերջին գնացին հարկատուների նկատմամբ աննախադեպ ճնշումների՝ լրացուցիչ հարկեր գանձելու համար։ Ամանորի նախօրյակին ՊԵԿ-ի աշխատակիցները, դռնեդուռ ընկած՝ մասսայաբար ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ էին իրականացնում և հսկիչ գնումներ կատարում, «բարեկամաբար խնդրում», իսկ չենթարկվողին պարտադրում էին առաջանցիկ վճարել ներմուծման ԱԱՀ-ն։

Խոսքը ԵԱՏՄ երկրներից կատարված ներմուծումների մասով վճարումների մասին է, որի դեպքում ԱԱՀ-ն կարող են վճարել ոչ թե ներմուծման սահմանին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Չէին սպասում մինչև հաջորդ ամիս, ստիպում էին, որ շուտ վճարեն։

Մեկ այլ խումբ հարկատուների հորդորում էին շահաբաժիններ բաշխել, ինչ է թե՝ շահաբաժինների վճարումից 5 տոկոս եկամտային հարկ կարողանան գանձել։

Դրանով էլ չբավարարվեցին՝ հանկարծ հիշեցին, որ Հայաստանում վրացական համարանիշներով շահագործվող 9 հազարից ավելի ավտոմեքենաներ կան։ Հապշտապ որոշեցին, որ պետք է փոխեն դրանց շահագործման պայմանները։ Մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի վրացական համարանիշներով ավտոմեքենաներ շահագործողները մաքսազերծեն իրենց տրանսպորտային միջոցները և բյուջե գումարներ վճարեն։

Մինչ այդ էլ, առանց որևէ օրինական հիմքերի՝ ավտոմեքենա ներկրողներին պարտադրեցին ավելի մեծ հասույթներ ցույց տալ և ավելի շատ հարկեր վճարել։

Այդքանից հետո, սակայն, բյուջեի հարկային եկամուտների տարեկան ճշգրտված պլանը չկարողացան կատարել, ձախողեցին։ Ճշգրտված պլանը 3,1 մլրդ դրամով թերակատարվեց։

Այս թերակատարման մասին իշխանությունները, իհարկե, չեն խոսում։ Ավելին՝ մինչև հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ հարկային եկամուտները նույնիսկ գերակատարել են։ Բայց իրականությունն այլ է. մի քանի միլիարդի թերակատարում են արձանագրել՝ ճշգրտված պլանի համեմատ։ Այս հանգամանքը փորձում են քողարկել՝ չհասկանալով, որ խնդիրները քողարկելով՝ խնդիրնեը չեն լուծվում։ Նոր խնդիրների առաջ են հայտնվելու։ Մի բան, ինչն արդեն տեսնում ենք այս տարվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշներում։

Դրանք վկայում են, որ ՊԵԿ-ը հայտնվել է ծանր դրության առաջ։ Բյուջեում դրված մուտքերը մեծ հարցականի տակ են։ Ու եթե այսպես շարունակվի, տարեվերջին եկամուտների բավական լուրջ ճեղքի առաջ են կանգնելու։

Իսկ դա նշանակում է, որ ստիպված են լինելու կրճատել նախատեսված ծախսերը կամ նոր պարտքեր վերցնել՝ չստացված եկամուտների բացը լրացնելու համար։

Տարեսկզբի հարկային եկամուտների կատարողականը, մեղմ ասած, հուսադրող չէ։ Դա է պատճառը, որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումներից չի խոսում։

Հարկային մուտքերի աճն էապես դանդաղել է։

Հունվարին հավաքվել է շուրջ 177,6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մուտքերն ավելացան ընդամենը 11,3 մլրդ դրամով։ Աճը կազմեց հազիվ 6,8 տոկոս։

Փետրվարին մուտքերը շատ ավելի համեստ էին. հավաքվեց շուրջ 132,2 մլրդ դրամ։

Հունվարի համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտները 45,4 միլիարդով նվազեցին։

Նախորդ տարվա փետրվարի համեմատ, իհարկե, աճ կար, բայց աճի տեմպն էլի հեռու էր այն ակնկալիքներից, որոնք կառավարությունը դրել է բյուջեի հիմքում։

Փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ, հարկային եկամուտներն ավելացան 11,5 մլրդ դրամով։ Աճի տեմպը հունվարի նկատմամբ մի փոքր բարելավվեց, բայց պայմանավորված հիմնականում նրանով, որ նախորդ տարվա փետրվարն ուներ՝ 28, այս տարվանը՝ 29 օր։

Տարեսկզբի երկու ամիսներին բյուջեի հարկային եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ 309,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 287 միլիարդի դիմաց։

Երկու ամսում մուտքերն ավելացել են 22,8 միլիարդով կամ 7,9 տոկոսով։

Այն պարագայում, երբ բյուջեի հիմքում դրված է հարկային եկամուտների շուրջ 17,6 տոկոսանոց աճ։

Նախորդ տարվա 2 տրիլիոն 222 մլրդ դրամի դիմաց, այս տարի նախատեսվում է հավաքել 2 տրիլիոն 613 միլիարդ՝ 391 միլիարդով կամ 17,6 տոկոսով ավելի։

Առաջին եռամսյակի պլանը 543,6 մլրդ դրամ է։ Առաջին երկու ամիսներին ՊԵԿ-ին հաջողվել է հավաքել 309,8 միլիարդ։

Եռամսյակի պլանը կատարելու համար մարտին պիտի հավաքվի 233,8 մլրդ դրամ, ինչն անհավանական է, եթե հաշվի առնենք՝ ինչպես տարեսկզբի երկու ամիսների, այնպես էլ՝ նախորդ տարվա մարտի մուտքերը։

Նախորդ տարվա մարտին բյուջեի հարկային եկամուտները կազմել էին 174,3 մլրդ դրամ։

Այս տարվա եռամսյակային պլանը կատարելու համար մարտին ՊԵԿ-ը պետք է 59,5 մլրդ դրամով ավել մուտքեր ապահովի։ Այն դեպքում, երբ հունվար-փետրվարին կարողացել է ավել հավաքել ընդամենը 22,8 միլիարդ՝ 2,6 անգամ ավելի քիչ, քան պիտի հավաքի միայն մարտին՝ բյուջեի հարկային եկամուտների եռամսյակային պլանը կատարելու համար։

Դա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, բայց այս իշխանությունների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, ու ոչինչ հնարավոր չէ բացառել։ Վաղը կարող է այնպես ստացվել, որ մարտին բյուջեի հարկային մուտքերը ռեկորդային թռիչք են կատարել։

Նշենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտների պլանը կատարելու համար մարտին, նախորդ տարվա համեմատ, մուտքերի ավելի քան 34 տոկոս աճ պետք է արձանագրվի։

Նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտությանը հաջորդած լավագույն ժամանակներում մուտքերի նման աճեր չեն գրանցվել։ Մինչդեռ, այդ ժամանակներն աստիճանաբար մնում են անցյալում ու առաջիկայում շատ ավելի դժվար է լինելու բյուջեի եկամուտների ապահովումը։ Այդ է պատճառը, որ ամենուրեք հարկային բեռ են մեծացնում, տույժերն ու տուգանքներն են ավելացնում։ Նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնածների նախորդ տարիների եկամուտներն էին ուզում հարկել։

Հասել են անգամ փաստաբաներին։ Պատրաստվում են նրանց հարկային բեռը մի քանի անգամով ավելացնել։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն են գործարկել։

Շուտով սկսելու է գործել տաքսի ծառայության հարկման նոր համակարգը, որի շրջանակներում էապես մեծանում է ոլորտի հարկային բեռը։

Շրջանառության հարկն են պատրաստվում փոխել և այս դաշտում գործող բազմաթիվ տնտեսավարողների տեղափոխել շատ ավելի ծանր հարկային դաշտ։

Հարկային բեռի ավելացման ուղղությամբ իշխանությունների քայլերը կարծես վերջ չունեն։ Օրական մի բան մոգոնում են։ Ու այդ ամենի ազդեցությունը կրում է քաղաքացին։ Հարկային բեռի ծանրացման միջով՝ քաղաքացու գրպանի հաշվին, ուզում են բյուջե լցնել, որպեսզի բավարարեն իրենց աճող պահանջները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan