Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին
![Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին](/timthumb.php?src=/disc/21-02-24/dc697aa7bd1d621df0fd12cd945d921c.jpg&w=450)
NewDay.am լրատվականի գլխավոր խմբագիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վահե Ղազարյան, մենք հանդիպել էինք, խոստանում էիք հայտնաբերել ինձ ու օպերատորիս ուղիղ եթերում հարվածողներին, ի՞նչ կա, գտա՞ք: Երբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք»:
Դեպքը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ-ականների վերջին երթի ժամանակ։ ՆԳ նախարարը քանիցս՝ թե՛ փակ հանդիպման ժամանակ, թե՛ մամուլի ասուլիսում խոստացել էր հայտնաբերել և պատժել լրագրողին ու օպերատորին հարվածողներին։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Մասնավորապես՝ թիկնապահը հայհոյել էր այցը լուսաբանող նկարահանող խմբին։ Ի վերջո, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին՝ բոլորովին այլ վարույթով։