Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին
18
Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղությ...
«...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ
«Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից
Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։ Օրերս Պուտինը ներկայացրել էր Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները, որոնք, սակայն, Կիևը մերժել է։ Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ... Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ Շարժման իրական «զենքը». Վահե Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ «Եռաբլուրում» է (տեսանյութ) «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ 2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան

Ինչու՞ է ուզում Փաշինյանի թիմը Երևանում Թբիլիսիից միջինը երեք անգամ ավելի թանկ ուղեվարձ սահմանել

Այսօրվա իշխանությունների ամենատարածված թեզը, տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ այն է, թե՝«... նոր ավտոբուսների պարագայում, անխուսափելի պիտի լինեին տրանսպորտի ուղեվարձիթանկացումները...»: Պետք է նշել, որ իրենց այս տեսակետները շատերին կարող է մոլորության մեջ գցել, որոնք թյուրիմացաբար կարող են համարել, թեերևի  այլ երկրներում էլ նույնպես բարձր սակագներ են գործում տրանսպորտի ոլորտում:

Երևանի հետամենահարմարը կարելի է համեմատել հարևան Վրաստանի, ավելի ճիշտ՝ Թբիլիսիի փորձը, մի շարք պատճառներով: Հայաստանում ապրում է մոտ 3 մլն, Վրաստանում, մոտ 3,7 մլն մարդ: Երևանում ապրում է մոտ 1,1 մլն, Թբիլիսիում, մոտ 1,2 մլն: Հայաստանում մեկ շնչին ընկնում է մոտ 6500-7000 դոլար, նույնը՝ Վրաստանում է: Այսինքն Երևանի և Թբիլիսիի բոլոր տեսակի ենթակառույցների աշխատանքները համեմատելի են:

Քանի որ Երևանի հետ ամենահամադրելին Թբիլիսին է, բերենք այդ քաղաքի տրանսպորտի գների սակագները, համեմատելու համար  այսօրվա մեր տրանսպորտի գների հետ, և  այն, թե ինչ են առաջարկում փոփոխել այսօրվա իշխանությունները:

Նախ  նշենք մի կարևոր տարբերություն, Թբիլիսիի իշխանությունները արդեն ավարտել են իրենց տրանսպորտային բարեփոխումները, իսկ մենք ոչ:

Այնտեղ ավտոբուսները երթևեկում են առանձնացված ուղիներով և կարող են ժամանակին տեղ հասնել, առանց խցանումների մեջ հայտնվելու: Մեր մոտ այդ բարեփոխումները դեռ չեն իրականացվել: Թբիլիսիի բնակիչը կարող է իր հեռախոսի միջոցով հարցում կատարել և ստանալ պատասխան, թե իրեն անհրաժեշտ երթուղով որ ավտոբուսն է մեկնում, ինչքան ժամանակում այն կլինի ուղևորին անհրաժեշտ կանգառում և, վերջապես, որքան կտևի այդ ուղևորությունը: Մեր մոտ այս ամենը ֆանտաստիկայի ժանրի խոսակցություններ են: Ձևական օն-լայն համակարգեր են գործում, սակայն իմաստ չկա դրանցից օգտվել, քանի որ  Երևանում, բացառությամբ նոր ավտոբուսներ բերելուց, ուրիշ ոչ մի այլ բարեփոխում չի իրականացվել: Եվ ուրեմն, հնարավոր չէ ոչինչ կանխատեսել ավտոբուսների տեղ հասնելու ժամկետների մասով:

Բայց նույնիսկ այս պարագայում արժե համեմատել մեր և Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագները:

Եվ այսպես. մեզ մոտ այսօր գործում է ամենապարզունակ սակագնային ձևը, որտեղ ավտոբուսի, մետրոյի մեկ տոմսի  արժեքը կազմում է 100 դրամ:

Թբիլիսիում նույն այդ տոմսի արժեքը կազմում է 50 թեթրի, ինչը համարժեք է  75 դրամին:

Այսինքն, Թիլիսիում բարեփոխված տրանսպորի ամենաթանկ սակագինը կազմում է 75 դրամ: Մեր մոտ այսօրվա չբարեփոխված տրանսպորտի սակագինը 100 դրամ է կազմում, որը այս իշխանությունները ուզում են դարձնել միջինը 180 դրամ:

Սակայն Թբիլիսիում գործում է ավելի ճկուն սակագնային համակարգ, որտեղ քաղաքացիները կարող են վճարել ավելի մատչելի գին, քան 75 դրամն է:

Այսպես. Թբիլիսիում գործում են տրանսպորտի հետևյալ սակագնային տարբերակները:

Թբիլիսիում կարելի է ձեռք բերել Metromoney էլեկտրոնայինճանապարհորդականքարտ, որի արժեքն է 2 լարի (մինչև մեկ ամսվա ընթացքում այն, ցանկության դեպքում,  կարելի է հետ հանձնել և ստանալ այդ 2 լարին),  որի միջոցով կարելի է օգտվել սակագնային առավելություններից: Բացի այդ նշենք, որ այդ քարտը անվանական չէ: Այսինքն այդ քարտից կարող են օգտվել ոչ միայն քաղաքացին, այլև իր ընտանիքի անդամները, ընկերները և այլն: Եվ այսպես.

առաջին

Վճարելով ընդամենը մեկ լարի, այսինքն 150 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ մինջև 90 րոպեի ընթացքում օգտվել տարբեր տիպի տրանսպորտի միջոցներից (ավտոբուս, մետրո, ճոպանուղի):

Երկրորդ

Վճարելով 3 լարի, այսինքն 450 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտայն միջոցներից:

Երրորդ

Վճարելով 20 լարի, այսինքն 3000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ շաբաթվա ընթացքում առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Չորրորդ

Վճարելով 40 լարի, այսինքն 6000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Հինգերորդ

Վճարելով 150 լարի, այսինքն 22500 դրամ, քաղաքացին կարող է օգտվել վեց ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Վեցերորդ

Վճարելով 250 լարի, այսինքն 37500 դրամ,  քաղաքացին կարող է օգտվել մեկ տարվա   ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Դժվար չէ հաշվել, որ օրինակ եթե շարքային թբիլիսցին գնի մեկ տարվա աբոնեմենտ, ապա օրեկան 102 դրամով նա կարող է առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագնային այս համակարգը իր էժանությամբ պարզապես պիտի սթափեցնի մեր հանրության մեծ մասին, որ կարելի է մեզ մոտ էլ կիրառել մատչելի համակարգ, որը կտարբերվի այսօրվա իշխանությունների գիշատչական ծրագրերից:

 Թբիլիսիի այս տրանսպորտային համակարգը կիրառելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների դեպքում, բացառությամբ դեպի օդանավակայան գնացող տրանսպորտի  և երկու ճոպանուղիների ուղղությունների:

ՊարկՌիկե - Նարիկալաբերդմեկուղղությամբ, ճոպանուղու ուղեվարձը կազմում է 2,5 լարի, Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի մաս չհանդիսացող Մթածմինդա լեռ ճոպանուղով ճանապարհորդության արժեքը վճարվում է Մթածմինդա զվարճանքի պարկի քարտի միջոցով։ Ուղեվարձը՝ մեկ ուղղությամբ 2,5 լարի է, բուն Մթածմինդա քարտի արժեքը 2 լարի է։ Հավելենք, որ այս վերջին երկու ուղղություններն էլ տրանսպորտային համակարգի մեջ չեն մտնում և ավելի շատ սպասարկում են զբոսաշրջիկներին: 
Ահա այսպիսին պիտի լինի իրական տրանսպորտային բարեփոխումը, որը կյանքի է կոչվել Թբիլիսիում, և որը ծաղրանքի է վերածվում Երևանում այսօրվա փաշինյանական իշխանության կողմից: Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հ.Գ.Թբիլիսիի մետրոն աշխատում է 6.00-ից մինչև 24.00, մեզ մոտ 7.00-ից մինչև 23.00 է:
Հ.Գ.Գրագետ տրանսպորտային բարեփոխման արդյունքում Թբիլիսիի մետրոյի ուղևորաշրջանառությունը՝օրական կազմում է այսօր 300 000 մարդ, իսկ ավտոբուսներիինը,- մոտ 150 000:
Հ.Գ.Պարզ է որ ինչպես այլ քաղաքներում, այնպես էլ՝ Թբիլիսիում, տրանսպորտը դոտացիա է ստանում քաղաքային բյուջեից, քանի որ տրանսպորտը հիմնականում պատկանում է քաղաքային մունիցիպալիտետին: Բայց հաշվի առնելով վերը նշված բարեփոխումների որակը, թբիլիսցիներն ըմբռնումով են վերաբերվում այդ դոտացիոն քաղաքականությանը, քանի որ քաղաքային տրանսպորտը բացառապես բիզնեսի տրամաբանությունից դիտարկելը հակահանրային բնույթ է կրում:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan