2 շարք կազմած ոստիկանները ցուցարարներին ծեծելով անցկացնում էին շարքերի միջից. Ռուբեն Մելիքյան Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ)
18
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Պատերազմ Արցախում
Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» 2 շարք կազմած ոստիկանները ցուցարարներին ծեծելով անցկացնում էին շարքերի միջից. Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ

Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Մուշեղյանը մեքենան վարելու պահին եղել է անսթափ վիճակում: 
Իրավաքաղաքական անցուդարձին հետևողները կհիշեն, որ ժամանակին, այն է՝ մի քանի տարի առաջ այդ նույն Մուշեղյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկը, մասնավորապես գլխավորել է քննչական խումբը: Ավելին, անկախ այն բանից՝ շատերը կհիշեն, թե չեն հիշի, հստակ արձանագրված փաստ է, որ, որպես ՀՔԾ քննչական խմբի ղեկավար, Հրաչյա Մուշեղյանը կտրականապես պահանջում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի: Նա «պատճառաբանում» էր, որ Քոչարյանը նախագահ է եղել, կապեր, ազդեցություններ ունի և խափանման այլ միջոց կիրառելու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա, խուսափի քննությունից և այլն:
Հիմա, Մուշեղյանի նկատմամբ, կարծես, քրեական հետապնդում է հարուցվել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ խափանման միջոց է ընտրվել... բնակավայրից բացակայելու արգելքը: Մարդկային լեզվով ասած՝ նախկին ՀՔԾ նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը, լինելով անսթափ վիճակում, քիչ չի, որ նստել է մեքենայի ղեկին, դեռ մի հատ էլ վթարի ու մարդու մահվան պատճառ է դարձել, բայց այդ ամենից հետո ո՛չ ձերբակալվել է, ո՛չ էլ դեռևս կալանավորվել: Դե, ինքն էլ իր համար հո կալանք չէր պահանջելու: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ նախկին քննիչը հաստատ ընկերական հարաբերություններ, կապեր ունի նույն իրավապահ համակարգում և սկզբունքորեն կարող է ազդել քննության ընթացքի վրա, հասկանալի է՝ հօգուտ իրեն: Այսինքն, Մուշեղյանի՝ տարիներ առաջ բերած «պատճառաբանությունը» պետք է հիմա աշխատեր նաև իր դեպքում, բայց փաստը մնում է փաստ, որ դեռևս չի գործում:
Ինչ-որ բան է փոխվել: Երևի թե միայն այն, որ իշխանության ցանկությունները կատարածներն անպատիժ են: Դե, կարելի է նաև օրենք ընդունել, որ նիկոլականներին ամեն ինչ կարելի է: Չնայած առանց օրենք ընդունելու էլ այդպիսի օրինակները քիչ չեն, այդ թվում՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքը և այլն: Այստեղ երևի թե անելիք ունի դատախազությունը, որպես անկախ մարմին, որը կախում չունի քննչական մարմիններից ու կարող է հետևողական լինել նման «բազմաստանդարտ» դեպքերի նկատմամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan