Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ուրանալով անցյալը` չենք ունենա ապագա (տեսանյութ)
2
Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Պատերազմ Արցախում
Սրբազան շարժումը մաշեցնում է իշխանական ապարատը, այդ պատճառով էլ Փաշինյանը և ՔՊ-ն ջղաձգումների մեջ են․ Կարեն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը Գյումրի են բերել նրա «փուչիկ խոսքերը»՝ սև փուչիկների վրա (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին 4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանել է «դերյա», իսկ հոգևորականը նրան ծանուցել է, որ նա անշնորհք է «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին Փաշինյանը թող հրապարակի քարտեզները՝ կոորդինատներով. Արամ Օրբելյան ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վայոց ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը

Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասինն ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։

Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանր կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր։ Իսկ տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված։

Ադբեջանական լուրերի համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈւՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Օկուպացված Քաշաթաղի Աղանուս բնակավայրի հուշարձան-աղբյուրի ամբողջականության խաթարումը և խաչքարերի ոչնչացումը արգելված է միջազգային օրենքներով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ,  39-րդ, 40-րդ, 41 -րդ  կանոնները։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»  և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»,- գրված է monumentwatch.orgկայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan