Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին
18
Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղությ...
«...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ
«Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից
Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։ Օրերս Պուտինը ներկայացրել էր Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները, որոնք, սակայն, Կիևը մերժել է։ Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ... Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ Շարժման իրական «զենքը». Վահե Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ «Եռաբլուրում» է (տեսանյութ) «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ 2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հրաժարվեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից. «Փաստինֆո»

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից՝ խնդրելով այն թողնել առանց քննության։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, այս տեղի է ունեցել ՀՀ-ում քաղաքական առաջին սպանությունները կատարած բանդայի պարագլուխ, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով նիստը։
Այսօրվա նիստին ներկայացել էին տուժողների իրավահաջորդները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՔԿԾ ներկայացուցիչները։ Արմեն Տեր-Սահակյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից չի բերվել, փոխարենը՝ դիմում է հասցեագրել դատարան՝ խնդրելով ն իրեն վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը թողնել առանց քննության։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաև քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ՀՅԴ անդամներ՝ հաջակցություն տուժող կողմի։ Դատարանի տարածքում նաև ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։
Հիշեցնենք, որ 31 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։ Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan