Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին
16
«Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) «Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար»․ Բագրատ Սրբազան Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավոր Պատերազմ Արցախում
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ «Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց»․ Տ․ Աբրահամյան Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»․ Գերասիմ Վարդանյան. Տեսանյութ ՀՀ ԱԱԾ-ն արցախցիներին կանչում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը սահմանազավթում է. Վարուժան Գեղամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Հաջորդը Տիգրանաշե՞նն է. «Կարճ ասած» (տեսանյութ) Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը Որտեղ էլ լինենք, մենք մեզ դաշնակցականի պես ենք պահելու․ բանտարկություններով մեզ չեն կանգնեցի․ Գերասիմ Վարդանյան Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների և ձերբակալությունների մասին. Տեսանյութ «Որոշեցինք վերաձևակերպել շարժման տրամաբանությունը»․ Բագրատ Սրբազան «Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ»․ Սևակ Հակոբյան Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ» «Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար»․ Բագրատ Սրբազան Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International Ես խորհուրդ կտամ Անժելա Թովմասյանին՝ տվյալ անձին անվանել իդիոտ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Արտաքին պարտքն ավելացնում են, դրա մի մասը չեն ծախսում և չեն ծառայեցնում հիմնական նպատակին․ Ավետիսյան. Տեսանյութ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, մանրամասները ներկայացնում ենք ստորև․

 «Սիրելի՛ հայրենակիցներ

Օրվա իշխանությունը հիմա էլ անընդհատ խոսում է 2022 թվականի տնտեսական բարձր ակտիվության մասին։ Իրար հերթ չտալով՝ իրենց են վերագրում արտաքին պատահական գործոններով պայմանավորված տնտեսական արդյունքները։ Մերկապարանոց պնդում են նաև, որ այսպիսով լուծվում են սոցիալական խնդիրները։

Բերեմ վերաբերելի իրական փաստերը։

2022 թվականի 14,2 տոկոս տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾-րդ մասն արձանագրվել է՝ ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։ Օրինակ՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4,2 անգամ ավել։ Դրամական այս փոխանցումները համարժեք են տարեկան ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսին։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը ևս, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական ակտիվության երկնիշ աճ։

Հաջորդը՝ բազմիցս փաստել ենք․ այս իշխանությունների օրոք խոստացված տնտեսական ներուժի իրական աճի փոխարեն թռիչքաձև աճում է պետական պարտքը։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։ Տնտեսական խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը պատիկներով ավել՝ ավելի քան 10 տոկոս։

Ի դեպ, արտաքին պարտքն ավելացնում են, դրա մի մասը չեն ծախսում և չեն ծառայեցնում հիմնական նպատակին՝ ձախողված կառավարման հետևանքով, սակայն նաև այդ միջոցների համար ենք պետական բյուջեից վճարում տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող տոկոսներ։

Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակների օլիգարխների շահույթները։  

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Հաջորդը՝ 2020 թվականի սկզբից մինչև 2022 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17500 դրամով կամ շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի, անապահովության նպաստի չափերը չեն ավելացել, իսկ կենսաթոշակի չափերն ավելացել են առնվազն երեք անգամ պակաս, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։

Ամփոփելով տնտեսական իրական ներուժի փոխարեն կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերն ու կառավարման ձախողումները, ահագնացող գնաճի և հակասոցիալական բնույթի քաղաքականության հետևանքով խորանում են անապահով խավերի սոցիալական խնդիրները։

Հիմնապատճառն ակնհայտ է՝ գնալով խորանում է մեկ անձի իշխանությունն ամեն գնով պահելու շահի և մեր երկրի արժանապատիվ զարգացման շահերի հակասությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan