Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ուրանալով անցյալը` չենք ունենա ապագա (տեսանյութ)
2
Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Պատերազմ Արցախում
Սրբազան շարժումը մաշեցնում է իշխանական ապարատը, այդ պատճառով էլ Փաշինյանը և ՔՊ-ն ջղաձգումների մեջ են․ Կարեն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը Գյումրի են բերել նրա «փուչիկ խոսքերը»՝ սև փուչիկների վրա (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին 4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանել է «դերյա», իսկ հոգևորականը նրան ծանուցել է, որ նա անշնորհք է «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին Փաշինյանը թող հրապարակի քարտեզները՝ կոորդինատներով. Արամ Օրբելյան ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վայոց ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը

Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս որոշումը, (մայիսի 14-ը նշանակել նախագահական ընտրությունների օր - խմբ.) Թուրքիայում լայնորեն քննարկվում էր ընտրությունների վաղաժամ անցկացնելու գաղափարը: Փորձագետների մի մասը դա գնահատում էր որպես Էրդողանի կողմից խորամանկ քայլի փորձ, քանի դեռ ընդդիմությունը միասնական թեքնածուի շուրջ ընդհանուր հայտարարի չէր եկել. Էրդողանն այդ քայլով կցանկանար արագացնել գործընթացը: Սակայն առավել իրատես դիտորդները Էրդողանի մտադրությունն առաջ բերել ընտրությունների օրը, պատճառաբանում էին բոլորովին այլ գործոններով: Ի վերջո, եթե ընդդիմությունը պիտի միավորվի մեկ թեքնածուի շուրջ, ապա դա կարող է անել ցանկացած պահի: Իսկ եթե այդ միավորումը չի լինելու, ապա դա չի լինի անկախ նրանից, թե որ օրը կանցկացվեն ընտրությունները: Ավելին, ընդդիմությունը դեմ չէր նույնիսկ, որ ընտրությունները անցկացվեին ապրիլ ամսից էլ շուտ: Իսկ Էրդողանի որոշումը, անցկացնել ընտրությունները հենց մայիսի 14-ին, ուներ իր պատմական սիմվոլիկ նշանակությունը, որը Էրդողանն ամեն կերպ փորձելու է խաղարկել:

Բանն այն է, որ մայիսի 14-ը թուրքերի համար պատմական նշանակություն ուներ, քանզի այդ օրը 1950 թվականին Թուրքիայում առաջին անգամ իշխանության եկավ առաջին գործիչը, ով քննադատության թիրախ դարձրեց Աթաթուրքի բարեփոխումները: Այդ օրը, առաջին անգամ թուրքերը ընտրեցին մի քաղաքական ուժի, ով բացահայտ նշում էր, թե պիտի Աթաթուրքի որոշ օրենքներ փոփոխվեն: Այդ մարդու անունն Ադնան Մենդերես է: Այս գործիչը մայիսի 14-ին հաղթեց ընտրություններում, որտեղ հանդես էր գալիս իսլամական և ազգայնական կարգախոսներով: Իհարկե, նրա կարգախոսներն այն ժամանակ արմատական հակաթուրքիստական բնույթ չունեին, բայց դա էլ նույնիսկ հերիք էր, որ թուրքերը գնահատեին նրա խիզախությունը:

Հիշեցնենք, որ հենց այդ գործչի կառավարման ժամանակ, 1955 թվականին, Ստամբուլում կազմակերպեց հույների կոտորածը: Դրա արդյունքում տասնյակ հազարավոր հույներ ստիպված լքեցին այդ քաղաքը և վերադարձան իրենց պատմական Հայրենիք՝ Հունաստան:

Այդ գործիչը կառավարեց երկիրը 10 տարի, որից հետո, 1960 թվականին, Թուրքիայում կատարվեց ռազմական հեղաշրջում, և Էդնան Մենդերեսին ձեռբակալեցին և դատապարտեցին մահվան: Որից հետո երկար ժամանակ, նման կարգախոներով ոչ մի այլ գործիչ ռիսկ չէր անում հանդես գալ Թուրքիայում: Եւ միայն 36 տարի անց՝1996-ին Թուրքիայում կրկին իշխանության եկան իսլամիստները Նեջմեդթին Էրբականի գլխավորությամբ: Բայց նա նույնիսկ մեկ տարուց ավել չկարողացավ կառավարել, և զինվորականների ճնշման տակ ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Եվ միայն Էրդողանին՝ 2003-ին հաջողվեց ոչ միայն վերադառնալ իշխանության, այլև պահել այդ իշխանությունը 20 տարի իր ձեռքում:

Այսպիսով, մայիսի 14-ին նշանակելով նախագահական ընտրությունների օրը, Էրդողանը փորձում է կրկին հիշեցնել թուրք հանրությանն այդ օրվա պատմական իմաստը, որպեսզի շարքային թուրքը այդ օրը գալով ընտրության հիշի նաև Էդնան Մենդերեսի պատմությունը, և լրացուցիչ զգացմունքներով լցված կատարի, ըստ Էրդողանի «ճիշտ» ընտրություն:

Իսկ թե ի՞նչ թեքնածուներ կարող են լինել այս ընտրություններում, ովքե՞րր կարող են դառնալ Էրդողանի իրական մրցակիցը, կխոսենք մեր մյուս վերլուծությունում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan