Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ուրանալով անցյալը` չենք ունենա ապագա (տեսանյութ)
2
Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Պատերազմ Արցախում
Սրբազան շարժումը մաշեցնում է իշխանական ապարատը, այդ պատճառով էլ Փաշինյանը և ՔՊ-ն ջղաձգումների մեջ են․ Կարեն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը Գյումրի են բերել նրա «փուչիկ խոսքերը»՝ սև փուչիկների վրա (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին 4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանել է «դերյա», իսկ հոգևորականը նրան ծանուցել է, որ նա անշնորհք է «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը Գյումրիում է (Ուղիղ) «Մայր Հայաստանի» «շնորհավորանքը»՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին Փաշինյանը թող հրապարակի քարտեզները՝ կոորդինատներով. Արամ Օրբելյան ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան ՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Վայոց ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը

Մշակույթի նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հ.Պ-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը:

Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ-ն և Հ.Ա-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով: Այնուհետև, տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի՝ իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ-ին: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ:

Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով Ընկերության տնօրեն Ն.Կ-ի եղբայրն է: Հ.Պ-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի՝ պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ-ի, Հ.Ա-ի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ-ի, վերջինիս եղբայր Ն.Կ-ի նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan