Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին
18
Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղությ...
«...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ
«Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից
Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։ Օրերս Պուտինը ներկայացրել էր Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները, որոնք, սակայն, Կիևը մերժել է։ Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ... Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ Շարժման իրական «զենքը». Վահե Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ «Եռաբլուրում» է (տեսանյութ) «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ 2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել

Դավիթ Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի գործով փորձաքննություն չեն իրականացնում

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 29-ին ձերբակալվեց, իսկ 30-ին կալանավորվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Դրանից մի քանի օր առաջ էլ՝ սեպտեմբերի 25-ին, ձերբակալվել էր զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Նրանք երկուսն էլ նույն գործի շրջանակներում են ձերբակալվել։ Խոսքը 2011 թվականին ձեռք բերված զենք-զինամթերքի գործով թույլ տրված ենթադրյալ չարաշահման մասին է: Ըստ ԱԱԾ-ի, ՊՆ-ն տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող, ժամկետանց եւ անպիտան հրթիռներ է ձեռք բերել դեռեւս 2016 թվականին։

Դրանց մի մասն ի պահ է տրվել պաշտպանության նախարարությանը, մինչեւ որ փորձաքննություն իրականացվեր, եւ որոշվեր հետագա խմբաքանակի ճակատագիրը։ Սակայն 2018 թվականին գործարքն իրականացվել է, եւ մատակարար ընկերության հաշվին, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 մլրդ 277 մլն 323 հազար 840 ՀՀ դրամին համարժեք 4 մլն 655 հազար 200 ԱՄՆ դոլար գումար: Մատակարար ընկերությունը պատկանում է Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավիթ» մականունով, որն արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված է։

Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս ընթացքում փորձաքննությամբ կամ այլ տարբերակով պարզել է, որ ավիացիոն հրթիռներից ընդամենը 26 հատն է, որ փորձարկման ընթացքում չի կրակել, այսինքն՝ անպիտան է եղել, ինչը նորմայի սահմաններում է։ Դավիթ Գալստյանին, հիշեցնենք, մեկ անգամ արդեն բռնել, բաց էին թողել` պարզելով, որ մեղադրանքն այնքան էլ հիմնավորված չէ: Այս անգամ արդեն մեղադրյալների խումբ է կալանավորված, եւ նախապես տարածած հաղորդագրություններով էլ այնպիսի տպավորություն են ստեղծել, թե դարի հանցագործությունն է կատարվել, եւ, բնականաբար, հանրային կարծիքը հօգուտ կալանքի է։

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ ամիս է՝ նախաքննական մարմինը որեւէ քայլ չի ձեռնարկում, որեւէ փորձաքննություն չի իրականացնում, որպեսզի չպարզի, որ անպիտան զինամթերքի խնդիր չկա, ու չստացվի, թե ԱԱԾ-ն սխալվել է, եւ պետք է բաց թողնեն իր պաշտպանյալին։

«Ասում են՝ անպիտան, անորակ զենք են մատակարարել։ Ասում ենք՝ կգնանք փորձաքննություն կանցկացնենք ու կհիմնավորենք, որ սա անորակ, անպիտան զենք չէ, պիտանի զենք է։ Բայց մենք իմացանք, որ քննիչն անկատար է թողել որակի մասով փորձաքննությունը։ Հետո, երբ որ արդեն դիմում տվեցինք, ծանոթացանք, տեսանք նաեւ, որ գնի մասով էլ է անկատար թողել, որովհետեւ ասում էին, որ շուկայական արժեքից կրկնակի թանկ գնով են մեզ վրա վաճառել։ Մենք էլ ասում էինք՝ որակի մասով պիտի մասնագետը կարծիք տա, ու ո՛չ ես, ո՛չ իրենք, ո՛չ էլ, առավել եւս, դատախազը, չունենք էդ համապատասխան գիտելիքները, որ ասենք՝ սա պիտանի է, թե անպիտան է։ Երկու մարդ պետք է ասի, մեկը ՊՆ-ն է, որի ներկայացուցչին կալանավորել եք, չեք հավատում իրեն, ուրեմն ձեր անկախ փորձագետին նշանակեք։ Բայց հիմա երկու ամսով փորձաքննություններն էլ կանգնեցրել են»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Ինչ վերաբերում է մեր տեղեկությանը, թե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այդ հրթիռներից ընդամենը 26 հատն է անպիտան եղել, Հարությունյանն ասաց, որ մինչեւ փորձաքննությունը գործի նյութերում տվյալներ կային, որ մեր նշած քանակի՝ 26 հատ հրթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել հինգ տարվա՝ 2014-2018 թթ․ ընթացքում։

«Ինչ-որ թուղթ կա, որտեղ ասվում է, որ քսանքանի հատի հետ կապված՝ որոշակի խնդիրներ կան, սակայն էդ խնդիրը կոնկրետ հրթիռի հետ է կապված, թե կրակող մեխանիզմ` դա երկրորդ հարցն է, բայց գործում փորձարկում չի եղել, որի արդյունքում արձանագրվել է քսանքանի հատ խոտան։ Հիմա կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ առկա խմբաքանակը, որը պրոբլեմատիկ է` իրենց կարծիքով, պիտի հասկանանք՝ դա, ի վերջո, պիտանի՞ է, թե՞ անպիտան։ Բայց մինչեւ հիմա որեւէ փորձաքննություն չի իրականացվում, մինչդեռ մենք վստահ ենք, որ այդ փորձաքննության արդյունքում պիտի ունենայինք դրական եզրակացություն, որովհետեւ հրթիռների հետ կապված որակի որեւէ խնդիր չկա, քանի որ նորմալ հրթիռներ են եղել, ու նման պայմաններում արդեն գործը փակուղի կմտնի, որովհետեւ, եթե փորձարկեն ու որեւէ խնդիր կամ խոտան չհայտնաբերեն, էլ չեն կարողանա ասել՝ անպիտան է եղել։ Դրա համար էսպես բացահայտ, առանց թաքցնելու որոշել են, որ պիտի փորձաքննությունը ստոպ անեն, անկատար թողնեն։ Մենք սրանք բողոքարկել ենք դատախազություն, բայց դատախազությունն էլ չի արձագանքում»,-ասաց պաշտպանը։

Նա նաեւ նշեց, որ այս գործով օրերս եւս երկու անձ է ձերբակալվել, որոնք վկայի կարգավիճակում են եղել եւ մեղադրանքին հակառակ ցուցմունք են տվել։ Բայց ինքը չի ճանաչում, թե ովքեր են այդ վկաները, միայն գիտի, որ պաշտպանության նախարարության աշխատակիցներ են։ Ըստ Հարությունյանի՝ սրանով իրավապահներն անցել են արդեն ճնշումներով ցուցմունքներ կորզելու քաղաքականությանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan