Սեփական ռեկտորներ
![Սեփական ռեկտորներ](/timthumb.php?src=/disc/09-04-21/0a8ea872abf07f7de06db947d3d3b77e.jpg&w=450)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուհերն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում: ԵՊՀ-ում եռամյա տապալումից հետո կառավարությունը որոշել է իր վստահելի մարդկանց դարձնել տարբեր բուհերի հոգաբարձուների խոհրդի անդամներ և նախագահ, որպեսզի ունենա կառավարելի ռեկտորներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը ևս իրենցով են արել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որ Ավինյանի հովանավորյալն է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, ընդ որում՝ բավականին մեծ դժվարություններով. հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ՀՀ իշխանության վստահելի թևի ջանքերով մի կերպ դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործող իշխանությունների գերնպատակը համալսարանները հատկապես ընտրություններից առաջ յուրայիններով հագեցնելն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում